ՀԱԿ վերջին հանրահավաք. Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական և ներքաղաքական նոր ուղերձները

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում լուրջ բեկում կլինի

Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ընդդիմադիր ՀԱԿ հանրահավաքը, որը հերթական անգամ հավաքեց արդեն ավանդական դարձած մի քանի հազար ցուցարարների, սակայն տեղի ունեցած հանրահավաքում ավելի կարևոր էին ՀԱԿ ղեկավարների ելույթները, մասնավորապես, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի: ՀԱԿ առաջնորդն իր ելույթում մի շարք ուղերձներ հղեց ինչպես համաշխարհային հանրությանը, այնպես էլ Հայաստանի իշխանություններին և հասարակությանը:

PanARMENIAN.Net - Տեր-Պետրոսյանն այս անգամ էլ մեծ ուշադրություն դարձրեց Հայաստանի և նրա իշխանությունների մասին WikiLeaks հրապարակումներին, միաժամանակ չհիշատակելով WikiLeaks հրապարումների մասին հայկական ընդդիմության և անձամբ իր վերաբերյալ: Սակայն առավել հետաքրքիր էին ՀԱԿ առաջնորդի բացատրությունները, թե ինչու Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն աչք փակում Հայաստանում ժողովրդավարության ոտնահարման վրա: Նրա կարծիքով, դա կապված է նրա հետ, որ ԱՄՆ կառավարության համար Հայաստանի վերաբերյալ ամենակարևոր խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, և նրանք խոստումներ են ստացել Սերժ Սարգսյանից զիջումների գնալու մասին: Տեր-Պետրոսյանի խոսքով, նա չի կասկածում ԱՄՆ և ԵՄ կողմից հետապնդվող նպատակների անկեղծության մեջ, և հակված չէ այդ նպատակների ետևում տեսնել էգոիստական շահեր և երկակի չափանիշներ: «Քանի որ լիովին համոզված եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն միջազգային անվտանգության և համագործակցության շահերից, այլ նաև առաջին հերթին տարածաշրջանի երկրների շահերից»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մեղադրելով իշխող վերնախավին Հայաստանի ազգային շահերի դավաճանությաքն մեջ` Կոնգրեսի առաջնորդը հասկացնել տվեց Արևմուտքին, որ վերջինս կարող է վստահ լինել հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերում նրա լոյալության մեջ:

Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման հետ համաձայնությունը չի կապվում «Մոսկովսկիե Նովոստիին» տված Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի հետ, որտեղ նա հանդես է գալիս Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացնելու կողմից: Այստեղ երևում է Արևմուտքին ընդառաջ գնալու նրա ցանկությունը:

Ինչ վերաբերվում է ներքաղաքական ուղերձներին, ապա կարելիէ ասել, որ առաջին անգամ ՀԱԿ ղեկավարությունը բացահայտ կերպով խոստովանել է ցուցարարների քանակի նվազումը: Հենց դրանով է բացատրվում ցուցարարարներին ուղղված «հանձնարարությունը», որպեսզի հաջորդ հանրահավաքին յուրաքանչյուրն իր հետ բերի 5 մարդ: Չէ՞ որ իշխանություններին ազգովի ճնշելու համար մի քանի հազար հոգին անբավարար է:

Միաժամանակ, չնայած արմատական հայտարարություններին, օրինակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կոչերին համազգային քաղաքացիական անհնազանդության պատրաստվելու մասին, Տեր-Պետրոսյանը հասկացնել է տվել իշխանություններին, որ պատրաստ է շարունակել երկխոսության գործընթացը: Կարելի է ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, գիտակցելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել է ՀԱԿ-ը, մտածում է իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու մասին:

Վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործում տեղի կունենա լուրջ բեկում և հավելել, որ մարդիկ դրանում կարող են համոզվել սեպտեմբերի 30-ին ՀԱԿ հաջորդ հանրահավաքի ժամանակ...

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---