Ջոն Հեֆերն` դեսպան Հայաստանի գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասում ընտրությունները տեղի են ունենում ԱՄՆ սևեռուն ուշադրության տակ, առավել ևս հիմա, երբ «արաբական գարնան» վերջը չի երևում

Ցանկացած երկրի, առավել ևս ԱՊՀ երկրների համար ընտրություններն աղետին մոտ երևույթ են: Հաճախ երկրները հայտնվում են նյարդային իրավիճակում ոչ միայն ժողովրդավարության «անբավարար» լինելու, այլ նաև դրա ավելցուկի պատճառով: Լիովին հասկանալի է այդ դեպքում առաջատար գերտերությունների ակտիվացումը Ռուսաստանին` որպես հիմնական գործոն, ներքաղաքական գործընթացներից դուրս մղելու համար: Կտրուկ ակտիվանում է Արևմուտքի դեսպանատների և նրանց ուղեկցող տարբեր կառույցների գործունեությունը, որոնք «կոչված են ամրապնդել ժողովրդավարությունը և զարգացնել քաղաքացիական հասարակությունը», իսկ իրականում վերահսկել նախընտրական և հետընտրական գործընթացները` չխոսելով այն մասին, որպեսզի հետևեն ընտրությունների ընթացքին ,որ հանկարծ, Աստված չտա, անցնի «ոչ այն» թեկնածուն:

PanARMENIAN.Net - Այս ամենը հանգեցրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի արագ հաստատմանը, կարիերային դիվանագետ, որը Հայաստանում մինչև դեսպան առաջադրվելը ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարն էր: Ճիշտ է, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նշել է, որ Սենատի լսումների ժամանակ Ջոն Հեֆերնն այդպես էլ չի ասել «ցեղասպանություն» տերմինը` Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների մասին խոսելիս սահմանափակվելով Օբամայի «Մեծ եղեռն» տերմինով: Դիվանագետը գոնե չի հերքել Օսմանյան կայսրության պատմության այդ փաստը: Հայոց ցեղասպանությունը բացահայտ կերպով ժխտել է միայն Ռիչարդ Հոգլանդը, որն այդպես էլ չի գնացել Սենատի լսումներին: Բայց չէ՞ որ տարածաշրջանում և Հայաստանում ամերիկյան շահերն առաջ մղելը չի սահմանափակվում Ցեղասպանությունը ճանաչելով կամ չճանաչելով: Ինչպես ճշմարտացի կերպով ասել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Nouvelles d`Arménie-ին տված հարցազրույցում, հայերը երբեք հաջողության չեն հասնի Ցեղասպանության հարցում: «Ես հատուկ նշանակություն չեմ տալիս «ցեղասպանություն» տերմինին, այդ բառն օգտագործելը կամ չօգտագործելն ինձ համար ոչ մի բան չի փոխում: Թուրքերի հետ հաշտեցման գործըթնացը պետք է սկսել նրանց 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի մասին ճիշտ տեղեկատվություն տրամադրելով: Մենք պետք է թուրքերին ներկայացնենք Ցեղասպանության մասին իրական պատմությունը»,- ասել է նա և հավելել, որ նույնիսկ Դիարբեքիրի քաղաքապետը հրապարակավ խոսում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:

«Մեր թշնամիներն իրենց փրկության համար սպասում են այն մարդկանց մահվանը, որոնք մինչև օրս իրենց մեջ պահում են Հայոց ցեղասպանության մասին հիշատակը: Ո՞ր երկիրը կզոհաբերի իրեն, որպեսզի պաշտպանի մեզ: Ոչ մի երկիր: Ֆրանսիան ճանաչել է այն, ինչ պետք է ճանաչեր և չի գնում առաջ: Ոչ մի երկիր չի աջակցելու մեզ: Երբեք»,- ասել է Ազնավուրը:

Վերադառնանք Երևանում ԱՄՆ դեսպանին: Ջոն Հեֆերնին բավական բարդ առաջադրանք է սպասվում. չխառնվելով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, հնարավորինս չեզոքացնել ռուսական ազդեցությունը: Ավելին, նա պետք է «դուր գա» բոլոր քաղաքական խմբերին: Ճիշտ է, դրա համար պետք չէ անհանգստանալ, որովհետև ամերիկյան դիվանագետները զարմանալի կարողություն ունեն կերպարանափոխվել և դառնալ այն երկրի իսկական ընկերը, որտեղ գտնվում են, ինչը չի կարելի ասել ՌԴ դեսպանի մասին: Կա ևս մեկ գործոն` տարածաշրջանում ՀԱՊԿ և ՆԱՏՕ դիմակայությունը: ՀԱՊԿ-ն ի դեմս Ռուսաստանի որոշ առումով Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Ռուսական սահամանապահները հայերի հետ պահպանում են հայ-թուրքական սահմանը: Գյումրիի 102-րդ ռուսական բազան Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործոն է: Ի՞նչ կարող է դրանց հակադրել ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան: Ճիշտ է, Թուրքիայի կողմից Հայաստանին ուղղված անմիջական սպառնալիք դեռ չկա, բայց նա հայկական ղեկավարության և հայ ժողովրդի անհանգստության մշտական աղբյուրն է: Որքանո՞վ կհաջողվի ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցչին համոզել Հայաստանին նրանում, որ դաշինքն ընդունակ է պաշտպանել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի անբերանպաստ զարգացման դեպքում, դժվար է ասել: Ամեն դեպքում, Հեֆերնը փորձելու, իսկ թե ինչպես դա նրան կհաջողվի, կախված է Ռուսաստանից, ինչպես նաև նրանից, թե ինչպես կընթանան ընտրությունները: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասում ընտրությունները տեղի են ունենում ԱՄՆ սևեռուն ուշադրության տակ, առավել ևս հիմա, երբ «արաբական գարնան» վերջը չի երևում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---