8  10.10.11 - Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը լիովին քանդվեց
Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞

Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞

Երևանում հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է, և դեռ կան շենքեր, որ կարող են նույն ճակատագրին արժանանալ

Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է: Ճարտարապետի տան տեղը վեր է խոյանալու հերթական հյուրանոցը: Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը, սակայն ապարդյուն: Վերացավ ևս մեկ հայ երախտավորի հետքը, ով այդքան ահռելի ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում:

PanARMENIAN.Net - Իսրայելյանի տունը միակը չէ, որ վտանգի տակ է:

Ակամայից հարց է առաջանում: Ո՞ր հայ երախտավորի տունն է լինելու հաջորդ թիրախը:

Ամենավտանգվածը, երևի, Տերյան 11 հասցեում գտնվող Ցարական Ռուսաստանի օրոք հայտնի գործարարներ Աֆրիկյանների ակումբի շենքը: Բացի նրանից, որ այն վտանգված է, այն նաև գտնվում է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, և ամենաանհեթեթը, որ այն պետական հրամանով պետք է ապամոնտաժվի և «տեղափոխվի մեկ այլ վայր»: Արամի փողոցի սկզբնամասում գտնվում է 20 դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչներից մեկի` Արամ Մանուկյանի տունը: Առայժմ կանգուն է: Պահպանված են միայն տան արտաքին պատերը և ներքին պատերը: Երկհարկանի շենքում բացակայում են առաստաղներն ու հատակները: Փլված է նաև պատշգամբի տակը: Այնուամենայնիվ, շենքի վրա դեռ փակցված է փաստը վավերագրող հուշատախտակը: Հարց է առաջանում, արդյո՞ք շենքը ինքն իրեն է փլվել, թե՞ վանդալիզմի հերթական դրսևորում է:

Փաստը մնում է փաստ: Եթե Հայաստանի մեծագույն գործչի տունը շտապ չփրկվի, այն նույնպես արժանանալու է Իսրայելյանի տան ճակատագրին:

Նալբանդյան փողոց 96/1 հասցեն Երևանում հայտնի է որպես բրենդային հագուստի խանութ, սակայան շատ քիչ մարդ գիտի այսօր, որ այդ տանը ապրել է հայ մեծանուն գրող Ակսել Բակունցը: Թե երկհարկանի տան կոնկրետ որ բնակարանում է ապրել մեծ հայը, մենք չգիտենք: Հնարավոր է, որ հենց շանքի բրենդային խանութի հատվածում է ապրել, հնարավոր է՝ ոչ: Շենքը բավական հին է, և հնարավոր է, որ դրա տեղը վեր խոյանա հերթական երկնաքերը: Այնուամենայնիվ կարելի է եզրակացնել, որ բրենդային խանութի առկայությունը շենքում ինչ-որ չափով փրկում է իրավիճակը:

Նույն փողոցում, Նալբանդյան 106/1 հասցեյում քանդվեց մանկապարտեզի շենքը, բարձրահարկ շենք կառուցելու նպատակով: Մանկապարտեզի շենքից բացի, փորձ է արվում բռնի ուժով գրավել նաև կառուցապատման տարածքում գտնվող նշանավոր հայ քանդակագործ Ղուկաս Չուբարյանին պատկանող այգին: Քանդակագործը մահացել է 2009թ-ին, նրա դուստրը` Անուշ Չուբարյանը համոզված է, որ այգին վերցնելուց հետո հաջորդ թիրախը լինելու է արդեն իրենց տունը, որը կառուցվել է 19 դ-ի վերջում: Այսինքն Թատերական հրապարակում տեղակայված գրող Հովհաննես Թումանյանի, նաև Մխիթար Գոշի ու Կոմիտասի հոյակապ հուշարձաններ կերտող մարդու հետքերը նույնպես կարող են վերանալ:

Ահա այսպես կարող են վերանալ մեծ հայերի հետքերը Երևանում: Խոսվում է Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի, նկարչուհի Գայանե Խաչատուրյանի տների վտանգված լինելու մասին, սակայն ո ՞վ է մտահոգվում Երևանում գտնվող հայ երախտավորների տների մասին: Ոչ ոք: Ոչ մի վրացական լրատվամիջոցում չես հանդիպի, որ Թբիլիսիում վտանգված է այս կամ այն վրացի գրողի կամ գործչի տունը: Օտար երկրներում օտարվում են ուրիշների տները, սակայն գոնե իրենց երկրի գործիչների տները միշտ պետական հոգածության տակ են:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
17  08.10.11 - Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը քանդվում է` տեղը զիջելով "Հուրանոցային բազմաֆունկցիոնալ շենքի"
 Ամենաընթերցվողը բաժնում
Մաս I. Ինչու և ինչպես որոշվեց կառուցել Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը
Մաս II. Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրի կառուցումն ու բացումը
Կամա, թե ակամա հարց է ծագում՝ արդյո՞ք այս երկու սպանությունները կապված չեն միմյանց հետ
Ի՞նչ է պահանջում լրագրողական էթիկան, և, ի վերջո, ի՞նչ են մտածում հենց իրենք՝ առաջադրվող լրագրողները
 Ուշադրության կենտրոնում
Բախում  է տեղի ունեցել «Բազմազանության» շքերթի ժամանակ

Բախում է տեղի ունեցել «Բազմազանության» շքերթի ժամանակ Ոստիկանությունն անմիջապես փորձել է բաժանել մասնակիցներին, սակայն բախումները պարբերաբար կրկնվում են

 Բաժնի այլ նյութերը
Կովկասյան Միներալնիե Վոդի՝ «հայկական կղզյակ» Հյուսիսային Կովկասում Պյատիգորսկի, Կիսլովոդսկի հայ համայնքներն ամենառաջիններից են Ռուսաստանի հարավում՝ սկսելով ձևավորվելով դեռ 20-րդ դարի 80-ականների վերջին
Երևանի բոլոր բակերը մաքուր կլինեն միայն մարտի կեսերի՞ն Համատիրություններն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները միահամուռ պնդում են՝ «աշխատում ենք մեզ չխնայելով»
Թեղուտ՝ հայացք մյուս կողմից Մի կողմից, իհարկե, ափսոս է Թեղուտը, մյուս կողմից հասկանում ես, որ «Վալեքս գրուփ» ընկերությունն իր կողմից ճիշտ է և գործում է օրենքին համաձայն