Հայաստանը և Թուրքիան այնքան հեռու են իրարից, որքան երկու տարի առաջ

Վաշինգտոնում կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կդառնա Պետդեպարտամենտի և նախագահ Օբամայի հաղթանակը դիվանագիտական և տնտեսական ձախողումների ընդհանուր ֆոնի վրա

2 տարի առաջ Ցյուրիխում ԱՄՆ, Ռուսաստանի և ԵՄ հսկայական ճնշման տակ ստորագրվեցին հայ-թուրքական Արձանագրությունները: Եվ այսօր նախկինի նման ստորագրված փաստաթղթերն այդպես էլ մնացին թղթի վրա, ավելին, Թուրքիան հնարավոր ամեն ինչ անում է Արձանագրությունները թաղելու համար: Պետք է, որ ասել, որ դա նրան որոշ չափով հաջողվում է նաև Հայաստանի աջակցությամբ:

PanARMENIAN.Net - Հայաստանը որպես այդ նախագծում ամենաքիչը շահագրգռված կողմ, արեց իրենից կախված ամեն ինչ, Արձանագրություններն ուղարկեց Սահմանադրական դատարան երկրի Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը պարզելու համար: Նախագահ Սերժ Սարգսյանն աննախադեպ շրջագայության կազմակերպեց արտասահմանյան երկրներ` հայկական սփյուռքի կարծիքը պարզելու համար: Վաշինգտոնում կարծում են, որ հայ-թուրքական Արձանագրությունները հաղթանակը կդառնա Պետդեպարտամենտի և նախագահ Օբամայի հաղթանակը դիվանագիտական և տնտեսական ձախողումների ընդհանուր ֆոնի վրա, որոնք ցնցում են Ամերիկան: Ինչ ասես արժի «արաբական գարունը», որն ԱՄՆ-ը սկզբից ինչպես միշտ անտեսեց, իսկ հետո խառնվեց Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմին: Ներկա պահին Մերձավոր Արևելքի իրավիճակը բոլորովին չի տրամադրում ինչ-որ սահմանների բացման, առավել ևս՝ հայ-թուրքական: Բանը նույնիսկ Բաքվի դիրքորոշման մեջ չէ, որը Հայաստանի հետ կապված ամեն ինչ ընդունում է որպես իր հասցեին հարձակում: Բանը օրեցօր ավելի արյունահեղ դարձող պատերազմի մեջ է Թուրքիայի կառավարության և երկրի քուրդ բնակչության միջև, որը բնակվում է հենց Հայաստանի հետ սահմանի մոտ: Նույնիսկ եթե պատկերացնել, որ սահմանը կբացվի, ապա նախօրոք կարելի է հաշվի առնել հետևյալ քայլերը. Թուրքիան անհապաղ կհայտարարի, որ հայերն աջակցում են քուրդ գրոհայիններին և առանց խնդիրների կսկսի սահմանամերձ օպերացիա, ինչպես դա արդեն արվում է Հյուսիսային Իրաքում: Ոչ մի երաշիք չկա, որ Անկարան կհարգի Հայաստանի ինքնիշխան տարածքը և չի սկսի թվացյալ քուրդ գրոհայինների հետապնդում: Հենց դա էլ զսպող գործոններից մեկն է, որոնց մասին բարձրաձայն չեն խոսում, բայց այն կա: Մեկ այլ լուրջ խնդիր է տնտեսական էքսպանսիան: Եթե փակ սահմանի դեպքում Հայաստանը հեղեղում են թուրքական տեքստիլը, շինանյութերը, կենցաղային տեխնիկան, ապա սարսափելի է նույնիսկ պատկերացնելը, թե ինչ կլինի, եթե բեռնատար ֆուրգոնները դեպի Հայաստան ճանապարհի վրա ծախսեն ոչ թե 15, այլ 4 ժամ… Այդ առումով շատ ուսանելի է Վրաստանի օրինակը, որտեղ թուրքական ընկերություններն արմատախիլ են արել վրացական արտադրողին:

Հայաստանում պետք է հստակ պարզաբանեն, որ սահմանի ողջ երկայնքով տեղակայված են թուրքական ռազմաբաներ և դրանք ուղղված են բնականաբար հայերի և քրդերի վրա: Դա իրականություն է, որի հետ չի կարելի հաշվի չնստել: Իսկ բոլոր խոսակցություններն այն մասին, որ եթե Թուրքիային ընդունեն ԵՄ, ապա Երևանին շահավետ է բաց սահմանը, որովհետև Եվրոպան ավելի մոտ կլինի, ոչ այլ ինչ են, քան դատարկաբանություն և վտանգն անտեսելու ցանկություն: Եվրամիությունում Թուրքիային չեն սպասում և նրան այնտեղ չեն կանչում, համենայն դեպս քանի դեռ Ֆրանսիայի նախագահը Նիկոլյա Սարկոզին է: Եվրոպական երկրները, երևում է, սկսել են հասկանալ, թե ինչ կլինի Եվրոպայի հետ մահմեդականների, առաջին հերթին թուրքերի անկանոն հոսքի դեպքում:

Այնուամենայնիվ, շահագրգիռ կողմերը չեն թողնում հայ-թուրքական գործընթացը վերակենդանացնելու փորձերն այն հույսով, որ երկրներն ամեն դեպքում կկարողանան պայմանավորվել: Եվ բոլորովին հաշվի չեն առնվում անհաղթահարելի արգելքները՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելը և ղարաբաղյան հակամարտությանը չմիջամտելը: Երևանը և Անկարան հիանալի գիտեն, որ Թուրքիան կամ պետք է «հաշտվի սեփական պատմության հետ» կամ հարաբերությունների կարգավորումը գրեթե անիրական կդառնա: Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն այնքան է խոսել «Ղարաբաղի հարցում ադրբեջանական ժողովրդի հետ համերաշխության մասին», որ նահանջի տեղ չկա: Միակ բանը, որ կարող է շարժել գործընթացը մեռյալ կետից, Մերձավոր Արևելքի ձևափոխումն է, որտեղ Էրդողանն արդեն տեղ չի ունենա:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես է իրականանում Հոլիվուդ հասնելու երևանցի աղջկա երազանքը
Ազնավուրը՝ կյանքի, կանանց ու արվեստի մասին
Հայաստանի (և ոչ միայն) ամենատարօրինակ օրենքները
Ում կորցրինք 2018-ին
 Ուշադրության կենտրոնում
ՌԴ-ում կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել

ՌԴ-ում կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել Նրանք Չինաստանի քաղաքացիներ են

 Բաժնի այլ նյութերը
Անկախություն, $50 մլրդ-ի ներդրում, հողի զիջում ու ոչ մի բանակ Ինչ է առաջարկել Թրամփը պաղեստինցիներին
Արյուն և ավազ Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում
Խաչապուրի bizimdir Վրաստանի տնտեսական կախվածությունն Ադրբեջանից՝ թվերով