Իրանը հույսը դրել է հայկական սփյուռքի վրա և ցանկանում է չեղյալ համարել մուտքի արտոնագրի ռեժիմը

Միջուկային զենքը վաղուց արդեն ուղղակի քաղաքական լծակ և վախեցնելու միջոց է դարձել, և Թեհրանը դրա օգնությամբ հույս ունի դառնալ տարածաշրջանային առաջնորդ՝ երկրորդ տեղում թողնելով Թուրքիային

Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի այցը Երևան ավելի շատ հարցեր է ծնել, քան պատասխաններ Հայաստանում Իրանի իրական դերի առիթով։ Իրանի միջուկային ծրագրի առիթով առկա մշտական լարվածությունը և ընդհանրապես տարածաշրջանում Իրանի տեղը և դերը ստիպում են Թեհրանին դաշնակիցներ որոնել, եթե հանկարծ իրադարձությունները մոտենան վտանգավոր սահմանագծին, որին կհետևի ներխուծում կամ ռմբակոծություն։

PanARMENIAN.Net - Այս հարցում կարևոր դեր է խաղում նաև Իրանի մեծ համայնքը, որը մի քանի հարցերում բավական ինքնուրույն է, մասնավորապես, հավատի հարցում։ Իրանը, հավանաբար, գրեթե միակ մահմեդական երկիրն է, որտեղ հայերը կրոնական ազատություն են վայելում։ Ինչը, ի դեպ, չի խանգարել երկրի իշխանություններին, որոշ տեղեկությունների համաձայն, մահապատժի ենթարկել մեկ հայի։ Թեև իշխանությունները հերքում են այդ փաստը, բայց Իրանում պատժամիջոցներն այնքան սովորական երևույթ են, որ ամեն ինչի կարելի է հավատալ։ Ինչ վերաբերվում է Իրանի դեմ հնարավոր պատերազմին, ապա Հայաստանն այստեղ առջևի պլանում է։ Եվ «ամենատհաճը» այն է, որ բոլորը հասկանում են, որ ոչինչ չեն կարող անել, քանի որ միակ նորմալ ճանապարհը դեպի Հայաստան գալիս է Թավրիզով։ Իրանը, իհարկե, նորմալ երկիր է, բայց ահա այաթոլաներն այնտեղ ամեն ինչ փչացնում են։ Միջուկային ծրագիրն ընդամենը ռեժիմի ածանցյալն է։ Շատ հնարավոր է, որ եթե Իրանն աշխարհիկ երկիր լիներ, միջուկային ծրագրի նկատմամբ նման ուշադրություն չէր լինի։

Թեհրանը նույնպես կանգնած է «Հեզբոլլահ», «Մահմեդական եղբայրներ» և այլ արմատական իսլամական խմբավորումների ետևում։ Քրիստոնեական երկրի համար նման գործընկերոջ հետ բարեկամությունը հղի է վտանգներով, թեև համաշխարհային հանրությունը հիանալի հասկանում է, որ Երևանը պարզապես այլ ելք ունի։ Հնարավոր է, որ հայ-թուրքական հարաբերությունները մեռյալ կետից շարժելու փորձն ուղղված էր Իրանի դեմ։

Երևանում ԻԻՀ ԱԳՆ ղեկավարը մի քանի հետաքրքիր հայտարարություններ կատարեց։ Առաջինը, սփյուռքի վերաբերյալ։ «Թվում է՝ Հայաստանը փոքր պետություն է, բայց ավելի քան 100 երկրների համայնքների շնորհիվ նա մեծ ազդեցություն ունի աշխարհում։ Այդ մարդիկ աշխարհում Հայաստանի դեսպաններն են, նրանք նպաստում են նրան, որպեսզի Հայաստանի ազդեցությունը միջազգզային ասպարեզում մեծ լինի։ Մենք հուսով ենք, որ այդ ազդեցությունը կնպաստի նրան, որպեսզի տարածաշրջանային հարցերը լուծվեն և հաստատվի կայունություն ու խաղաղություն»,- ասել է Ալի Աքբար Սալեհին։ Նորմալ լեզվով սա նշանակում է հետևյալը. թող հայկական համայնքը համոզի աշխարհին, որ Իրանը պատերազմ չի ուզում և չի ձգտում միջուկային զենքի տիրապետել։ Այն, որ պատերազմ չի ցանկանում, հասկանալի է, նորմալ պետությունը չի կարող պատերազմ ուզել։ Իսկ ահա երկրորդի հետ ամեն ինչ հարթ չէ։ Միջուկային զենքը վաղուց արդեն ուղղակի քաղաքական լծակ և վախեցնելու միջոց է դարձել, և Թեհրանը դրա օգնությամբ հույս ունի դառնալ տարածաշրջանային առաջնորդ՝ երկրորդ տեղում թողնելով Թուրքիային։

Եվ երկրորդ հայտարարությունը, որն ավելի վտագավոր է։ Խոսքը գնում է մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին։ «Իրանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը և աշխատում այն խորացնելու ուղղությամբ։ Այս ուղղությամբ քայլերից մեկը կդառնա մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելը»,- ասել է Սալեհին Երևանում կայացած ճեպազրույցում։ Հայաստանի հետ լավ հարաբերությունների ևս մեկ ապացույցը դարձել են Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թվի մասին վիճակագրական տվյալները՝ վերջին տարում 100 հազար։ «Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում այդ թիվը կհասնի միլիոնի»,- ասել է Սալեհին։ Դա գործնականում կունենա մոտավորապես հետևյալ տեսքը. ամեն տարի Նովրուզ Բայրամին հայերը ստիպված կլինեն մեկ շաբաթով հեռանալ Երևանից... Սա ոչ չափազանցություն է, ոչ էլ ի դեմս իրանցիների «թշնամու պատկեր» ստեղծելու փորձ, որոնք իսկապես հոգնել են նորմալ կյանքի վրա դրված բազմաթիվ արգելքներից։ Իսկ Հայաստանը մոտ է, հարմար է։ Ճիշտ է, Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու համար զբոսաշրջիկների հոսքը միշտ լավ է, բայց այս դեպքում դա կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել։ Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ համարելը ոչինչ չի տա՝ կանանց համար այնքան էլ հաճելի չէ այնտեղ մեկնելը, տղամարդկանց համար նույնպես։

Իրանը խանգարում է նաև Հայաստանին նորմալ հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, որը հայերի համար վերջին հաշվով ավելի կարևոր է Թեհրանից, քանզի ԱՄՆ-ում և Եվրոպայում հայկական և հրեական լոբբիի համագործակցությունը երկրին ավելի շատ օգուտ կբերի, քան 1 մլն զբոսաշրջիկն Իրանից։ Բայց պետք է նշել, որ տարածաշրջանին մեծ փոփոխություններ են սպասվում, և ով գիտի, թե վաղը ում հետ և ինչպես հարկ կլինի բարեկամանալ...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---