Առևտրային շաբաթվա վերջին օրը եվրոպական արժույթի համար փրկարար դարձավ

Forex շուկայի շաբաթական վերլուծություն, նոյեմբերի 7–ից 11-ը

Այս շաբաթը բավական պասիվ սկսվեց, ինչպես անցյալ շաբաթվա երկրորդ կեսը: Կարևոր տվյալների բացակայության պատճառով, շուկայի ուղղությունը հիմնականում սահմանվում էր եվրոպական երկրների նորություններով, ասվում է Forex Club-ի վերլուծական հոդվածում:

PanARMENIAN.Net - Ըստ վերլուծաբանների, սկսած շաբաթվա առաջին օրից, ներդրողների ողջ ուշադրությունը ուղղված էր Հունաստանի վրա, որտեղ չարաբաստիկ վարչապետ Պապանդրեուն հրաժարական տվեց: Ուշադրության կենտրոնում էր նաև Իտալիան, որտեղից ազդանշաններ էին գալիս վարչապետ` Սիլվիո Բեռլուսկոնիի վաղ հրաժարականի մասին, պարտքային խնդիրների և պարտատոմսերի եկամտաբերության աճի հետ կապված իրավիճակի լարվածության ֆոնի վրա: Այս տարբեր դրսևորումներով նորությունները գերակշռում էին շուկայում շաբաթվա առաջին երկու օրվա ընթացքում` չթողնելով եվրոյին 1,3850-ից վեր բարձրանալ, դրա հետ մեկտեղ հույս թողնելով, որ այդ երկրների նոր կառավարությունները կիրականացնեն ճգնաժամից դուրս գալու ծրագիրը: Այս փաստը նպաստեց եվրոպական արժույթների կայունացմանը, և թույլ չտվեց եվրոյին նվազել 1,3700-ի կետից ներքև: «Այսպես օրինակ, երեքշաբթի օրը Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն իր` էլեկտրոնային նամակի տեսքով հրապարակված, հայտարարության մեջ մանրամասնեց, որ Բեռլուսկոնին խոստացել է պաշտոնանկ լինել, եթե Իտալիայի խորհրդարանը հաջորդ շաբաթ կայանալիք քվեարկության ժամանակ ընդունի կոշտ միջոցների փաթեթը: Թրեյդերները խանդավառությամբ արձագանքեցին այս նորությանը, քանի որ տնտեսության խթացման և բյուջեի կրճատման վերաբերյալ միջոցների փաթեթը, կարող է թուլացնել լարվածությունը եվրագոտում: Իհարկե, այդ սպասումները կարող են միամիտ լինել, բայց շուկան, այնուամենայնիվ, շարժվեց դոլարին հակառակ: Արդյունքում` եվրոն հասավ 1,3845-ի մաքսիմումին: Մեծ Բրիտանիայում վերամշակող արդյունաբերության արտադրության ծավալի փոփոխման տվյալները կանխատեսումներից լավ տվյալներ գրանցեցին, ինչն էլ ֆունտին լրացուցիչ աջակցություն ապահովեց` հասցնելով ֆունտը 1,6130 մակարդակի»,-ասվում է հոդվածում: Ինչ վերաբերում է շվեյցարական ֆրանկին, ապա դրա փոխարժեքը սահմանվում էր Շվեյցարիայի Ազգային բանկի ներկայացուցիչների ելույթներով` շուկայի բացումից անմիջապես հետո USDCHF զույգը սլացավ վեր դեպի 0,9050-ը: Ֆրանկին թուլություն էին ավելացնում բանկից տեղեկությունները այն մասին, որ պաշտոնական անձիք մշտապես հետևում են ֆինանսական շուկայում տիրող իրավիճակին և պատրաստ են «հարկ եղաց դեպքում միջոցներ ձեռնարկել»: Սակայն արդեն երեքշաբթի առավոտյան, ֆրանկը շարժվեց ամրապնդման ուղղությամբ, երբ Շվեյցարիայի Ազգային բանկի փոխնախագահ Թոմաս Ջորդանը հայտարարեց, որ ներկայումս բանկը արտարժույթի թուլացում չի իրականացնում` իր երկրի արտահանողների մրցակցային առավելությունները մեծացնելու նպատակով: Այսպիսով, Ջորդանը «հավասարակշռության բերեց» ավելի վաղ ասված իր իսկ պնդումն այն մասին, որ շվեյցարական ֆրանկի փոխարժեքը «հետագայում պետք է թուլանա»: Հաջորդաց ամրապնդման արդյունքում, ֆրանկը` դոլարի հետ զույգում հասավ 0,8920 տարածքին, իսկ եվրոն` 1,2360-ի, ասվում է հոդվածում:

Չորեքշաբթի օրը շուկայում անկում տեղի ունեցավ: Շաբաթվա տենդենցը եվրոպական արժույթի համար վատ անդրադարձավ: Իրավիճակը ավելի վատթարացրեց Հունաստանը` այն տեղեկությամբ, որ այնտեղ դեռևս չի ձևավորվել նոր կոալիցիոն կառավարություն: Սակայն, հիմնական բացասական նորությունները եկան Իտալիայից, որտեղ, չնայած ԵԿԲ-ի կողմից խոշոր գնումների, 10 տարվա պարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցեց 7% մակարդակը: Մտավախություններն այն մասին, որ Իտալիան կարող է Հունաստանի բախտին արժանանալ, նպաստեցին նրան, որ թրեյդերները հրաժարվեն ռիսկերից, ինչն էլ հանգեցրեց EUR/USD զույգի նվազեցմանը 1,3600-ից ներքև: Ֆունտ/դոլարը նույնպես նվազեց: Բացի այդ, «բրիտանացու» վրա բացասական ազդեցություն ունեցավ առևտրային հաշվեկշիռի սալդոյի հաշվետվությունը, որի բացասական արժեքը (-£9814) կանխատեսումից փոքր ինչ վատն էր: Արագ անկման արդյունքում, չորեքշաբթի օրը ֆունտը նվազեց մինչև 1,5900 տարածք:

Դեպի արժույթ-ապաստարաններ միջոցների հոսքը նպաստեց շվեյցարական ֆրանկի շարժման տարածքի ընդլայնմանը` դոլար/ֆրանկը չորեքշաբթի օրը հաղթահարեց 0,9000 կարևոր հոգեբանական դիմադրությունը և հասավ 0,9100 տարածքին: Դոլարի թուլացումը յենի նկատմամբ կարելի է բացատրել անցյալ շաբաթ տեղի ունեցած ինտերվենցիայի արդյունքում ստեղծված կորրեկցիայով: Դոլար/յեն զույգին հաջողվեց նվազել մինչև 77,50 տարածքը: Այսպիսով, ճապոնական արժույթը նորից ինքնահաստատվում է որպես արժույթ-ապաստարան:

Չնայած նրան, որ հինգշաբթի օրը եվրոն թարմացրեց ընթացիկ ամսվա մինիմումը` փորձելով իջնել 1,3500-ից ներքև, այնուամենայնիվ, շուտով շրջադարձ եղավ, և մինչև շաբաթվա վերջ եվրոպական արժույթը շարունակում էր ամրապնդվել: Նման իրավիճակի հիմնական պատճառն էր Standart & Poor’s վարկանիշային գործակալության հայտարարությունը: Սկզբից, իբրև «սխալմամբ», Ֆրանսիայի վարկային վարկանիշի իջեցման մասին տեղեկությունն էր, որի պատճառով եվրոն անկում ապրեց: Սակայն հետագայում, գործակալությունը հաստատեց, որ վարկանիշը մնում է անփոփոխ (AAA): Այդ փաստը փոքր-ինչ նվազեցրեց տարածաշրջանում պարտքային իրավիճակի հետ կապված լարվածությունը:

Բացի այդ, արժույթը աջակցություն էր ստանում նաև Հունաստանից եկող նորություններից, որ Հունաստանը վերջապես ունեցավ նոր վարչապետ, ով գլխավորելու է կոալիցիոն կառավարությունը, ինչպես նաև Իտալիայից եկող տվյալներն այն մասին, որ Իտալիան հաջողությամբ տեղաբաշխել էր իր պարտքային գործիքները:

Առևտրային շաբաթվա վերջին օրը եվրոպական արժույթի համար փրկարար դարձավ: Դրական նորություններ եկան Հունաստանից` նոր վարչապետ Լուկաս Պապադիմոսի երդման արարողության վերաբերյալ: Նաև, Իտալիայում ընդունվեց պարտքի կրճատման վերաբերյալ օրինագիծը: Նշված նորությունները խթանեցին ռիսկի հանդեպ «ախորժակը», ինչը թույլ տվեց եվրո/դոլար զույգին անցնել դիմադրության կարևոր 1,37 մակարդակը, և փաստորեն, վերադառնալ առևտրային շաբաթվա սկզբի արժեքներին:

Առևտրային վերջին օրը Եվրոպայում լավատեսության ֆոնի վրա, դոլարի մյուս մրցակիցների մոտ նույնպես աճ նկատվեց: Ֆունտ/դոլար զույգը կարողացավ ամրապնդվել 1,60 հոգեբանական մակարդակից վեր, իսկ դոլար/ֆրանկը անցավ պահպանման մակարդակի փորձարկմանը, որը գտնվում էր 0,9000, ասվում է վերլուծության մեջ: Կանխատեսում հաջորդ շաբաթվա համար

Հաջորդ շաբաթ, նախևառաջ, մեզ պետք է հետաքրքրեն Իտալիայի խորհրդարանի քվեարկության արդյունքները` երկիրը պարտքային ճգնաժամից դուրս հանելու համար կոշտ միջոցների փաթեթի ընդունման վեաբերյալ: Այդ արդյունքները ուղղակիորեն կսահմանեն եվրոյի ճակատագիրը մոտակա, և միգուցե նաև հաջորդ շաբաթվա համար:

Ինչ վերաբերում է օրացուցային նորություններին, ապա թրեյդերներին հնարավորություն կընձեռնվի խաղալ նրանց ազդեցության վրա: Օրինակ` Գերմանիայի և եվրագոտու ՀՆԱ-ի ծավալի փոփոխության տվյալները 3-րդ եռամսյակում կարող են կայունանալ և ուղղել եվրոյի դիրքը անկումից հետո: Հարկ է ուշադրություն դարձնել նաև Մեծ Բրիտանիայի նորությունների վրա, որտեղ կհրապարակվեն գործազրկության վերաբերյալ տվյալները և սպառողական գների ինդեքսը:

ԱՄՆ-ի վերաբերյալ տվյալները, որոնք կհրապարակվեն շաբաթվա վերջում, կփոխեն ներդրողների վերաբերմունքը դոլարի նկատմամբ: Ամենակարևոր նորությունները կլինեն` օտարերկրյա ներդրողների կողմից գնված երկարաժամկետ ամերիկյան արժեթղթերի մաքուր գնումների ծավալը, ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրության ծավալի փոփոխությունը, ինֆլացիայի և բնակարանային հատվածի վերաբերյալ տվյալները:

Նաև, հաջորդ շաբաթ տեղի կունենա Ճապոնիայի Բանկի խորհրդի նիստը` դրամավարկային քաղաքականության և հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ:

Եվրո/դոլար զույգը, որին այդպես էլ չհաջողվեց բարձրանալ 1,38-ից վերև, կարող է հաջորդ շաբաթ նորից նվազել 1,3550-ի շրջակայք` կազմելով 1,3550-1,3900 շարժման միջակայք: Ֆունտ/դոլար զույգի համար հիմնական պահպանման մակարդակը կլինի 1,5800-ը, իսկ աճի դեպքում` մոտակա դիմադրությունը տեղակայված կլինի 1,6200-ի վրա: Եվրոյի հետ հարաբերակցությունը նույնպես կարևոր նշանակություն կունենա, սակայն ֆունտի դիրքը ներկա պահին ավելի կայուն է, ինչը բացատրվում է ֆունդամենտալ պատճառներով:

Դոլար/յեն զույգը, հավանաբար, կշարունակի նվազել բազմամյա մինիմումի մակարդակի մոտ, այնտեղ, որտեղ սկսեց հոկտեմբերի 31-ի ինտերվենցիան: Այսպիսով, մոտակա պահպանման մակարդակը կլինի 76,00: Զույգի աճը կսահմանափակվի 78,50 մակարդակով: Ֆրանկը շարժվելու է 0,8800-0,9250-ի սահմաններում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---