Եվրոպան փորձում է կասեցնել Հին Աշխարհի իսլամացումը

Հաջորդ տարի Ֆրանսիայում նախատեսվում է մզկիթների թիվը հասցնել 4000-ի, քանզի, երկրի մահմեդական համայնքի ներկայացուցիչ Սայիդ Մուհամմադ Մոսավիի խոսքով, մզկիթները «աղետալի կերպով չեն բավականացնում»

Եվրոպայում իսլամը եղել է միշտ ՝ բավական է հիշել Իսպանիայի և Պորտուգալիայի մավրերին, որոնք իրենց մշակույթն էին ստեղծել քրիստոնեության վերջնական հաղթանակից շատ առաջ: Միջնադարյան մահմեդական Ալ Անդալուս պետությունը միջնադարի ամենազարգացած և ուժեղ պետություններից էր: Սակայն ժամանակի հետ իսլամը ձևափոխվեց այլ կրոնների հանդեպ անհանդուրժողական ուսմունքի և որպես հետևանք դարձավ ավելի ագրեսիվ, եթե չասել ավելին: Արդեն այն, որ իսլամին չհարող մարդկանց անվանում են «անհավատներ» և նրանց սպանությունը սուրբ գործ է համարվում, սկսել է մահմեդականներից վանել նույնիսկ ամենակրթված եվրոպացիներին:

PanARMENIAN.Net - Անցումը դեպի իսլամ ավելի անընդունելի է դառնում քաղաքակիրթ մարդու համար: Իսլմական գործոնի ակտիվացման սկիզբը, մեր կարծիքով, կարելի է համարել 1948-ին Իսրայելի Պետության ստեղծումը: Բայց դանդաղ ընթացող գործընթացները սկսեցին թափ հավաքել խորհրդային զորքերի ներխուժումից հետո Աֆղանստան և Իրանի շահին գահընկեց անելուց հետո: Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի և Մահրիբայի մահմեդական երկրներից էմիգրանտների հոսքը երկրաչափական պրոգրեսիա է ապրում: Այդ իրավիճակում միակ բանը, որ կարող են անել եվրոպական երկրները, չընդունել Թուրքիային ԵՄ և խստացնել միգրանտների համար օրենքները և նոր պայմաններում նրանք պահվածքը: Մահմեդական կանանց արտաքին տեսքը կարգի բերելու փորձերն արդեն կատարել են Ֆրանսիանում և Իսպանիայում, սակայն նրանք, ինչպես միշտ լինում է «ժողովրդավարական երկրներում», բախվում են մարդու իրավունքների պաշտպանների դիմադրությանը, որոնք մեծամասամբ գործում են սեփական երկրի դեմ: Դեռ չի մոռացվել Շվեյցարիայի հետ սկանդալը, որտեղ արգելել են մինարեթներ կառուցել: Բայց ի պատիվ եվրոպացիների պետք է նշել, որ քրիստոնեությունից տարբերվող ուրիշ կենսակերպը չընդունելն արդեն տալիս է իր պտուղները: Բելգիայում, որտեղ մահմեդականները կազմում են Բրյուսելի բնակչության քառորդ մասը, որոշ քաղաքներում քվոտաներ և կանոններ են սահմանվում Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Թուրքիայից եկած միգրանտների համար: Բելգիայում և Նիդերլանդներում պահպանողական կուսակցություններն ավելի ակտիվ են հանդես գալիս միգրանտների վտարման օգտին՝ պատճառաբանելով դա ծայրահեղականության աճող վտանգով և քրիստոնեական արժեքների կորստով: Այսպես, Գենտում աջակողմյանները սկսել են «Դուք պետք եք Էմիրդաղին» քարոզարշավը, որը նպատակ ունի արտաքսել թուրքերին: Կոչը վերաբերվում է այն թուրքերին, ովքեր այդպես էլ չեն կարողացել հարմարվել բելգիական պայմաններին: Ի դեպ, Բելգիայում մոտավորապես 400 հազար մահմեդական կա, Գերմանիայում՝ 3,3 միլիոն: Ներկա պահին Եվրոպայում բնակվում են 53,7 միլիոն մահմեդականներ, որոնցից 15,9 միլիոնը՝ Եվրոպական միության (ԵՄ) սահմաններին: Դրանք Իսլամական արխիվի կենտրոնական ինստիտուտի տվյալներն են:

Ինստիտուտի տվյալներով մոտավորապես 680 միլիոն եվրոպացիների 7,9 տոկոսը կազմում են մահմեդականները: ԵՄ-ին բաժին է ընկնում մոտավորապես 3,2 տոկոսը: Ֆրանսիայում բնակվում ենէ 5,5 միլիոն՝ եկվորներ Ալժիրից և Մարոկկոյից, Մեծ Բրիտանիայում՝ 1,5 միլիոն, Իտալիայում և Նիդերլանդներում՝ մեկական միլիոն, Շվեյցարիայում՝ 330 000 մահմեդական: Այս թվերը չեն կարող չանհանգստացնել, քանզի հենց Եվրոպայում իսլամական երիտասարդության շարքում ահաբեկչություն են քարոզում իսլմական հոգևորականները: Ինչ վերաբերվում է Եվրոպայում մահմեդականների ադապտացիային, ապա նրանք ուղղակի չեն ցանկանում ջանքեր գործադրել դրա համար, նույնիսկ լեզուն սովորելու մակարդակում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի հաճախակի այցելությունները Գերմանիա միայն ոգեշնչում են գերմանացի թուրքերին, ովքեր չեն ցանկանում սովորել ոչ լեզու, ոչ երկրի վարվելակերպի նորմեր, որը նրանց աշխատանք է տալիս:

Եվս մեկ նշանակալից երևույթ է դարձել «Մահմեդականները խաչակրաց արշավանքների դեմ» բրիտանական արմատական իսլամական կազմակերպության արգելումը: Անցյալում այն գրանցված էր տարբեր անունների տակ և ամեն անգամ հայտնվում էր արգելքի տակ: Վերջերս կազմակերպության անդամները փորձել են ծեծկռտուքի մեջ մտնել ծայրահեղ ազգայնական Պաշտպանության անգլիական լիգայի հետ, ինչպես նաև բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ դեսպանատան առջև 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-ամյա տարելիցի օրը:

Մինչ Եվրոպան փորձում է պաշտպանվել իսլամական ներխուժումից, ԱՄՆ-ը կոչ է անում աշխարհին ավելի հանդուրժողաբար վերաբերվել այլ հավատին, և կարևոր չէ, որ այդ մարդիկ մնացած աշխարհը համարում են «անհավատ» և «անմաքուր»: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Յեն Քելլիի խոսքով, վերջին տարիներին ողջ տարածաշրջանում մտցվել են խիստ սահմանափակումներ կրոնական, այդ թվում նաև մահմեդական ծեսերը կատարելու վրա: «Շատ երկրներում ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում գործում են արգելքներ կրոնական ինքնարտահայտման համար: Որոշ բնակավայրերում մզկիթի շինարարության թույլտվություն ստացած մահմեդականներին իրավունք են տալիս օգտագործել ավանդական իսլամական ճարտարապետական ոճը: Մենք պետք է խոստովանենք, որ մեր սեփական երկրում փորձեր են կատարվել խոչընդոտել մզկիթների, գերեզմանոցների և կրոնական նշանակության այլ օբյեկտների շինարարությանը և որ մի շարք ամերիկյան նահանգներում ընդունվել են կործանարար օրենքներ՝ ուղղված մահմեդական համայնքների դեմ: Սակայն մեր ազգային արժեքները, ամրագրված ԱՄՆ Սահմանադրության մեջ, նախատեսում են իրենց հավատը դավանելու բոլոր ամերիկացիների իրավունքը»,- պնդում է Քելլին: Ի դեպ, ԱՄՆ Սահմանադրությունը որոշ առումով բավական վատ է պաշտպանում իր քաղաքացիներին՝ նախապատվությունը տալով «մարդու իրավունքների խախտումներից ոտւժածներին»: Թե այդ ամենն ինչի վերածվեց, մենք բոլորս հիանալի հիշում են՝ 2001-ի սեպտեմբերի 11: Դա ամենամեծ ահաբեկչությունն էր, իսկ չէ որ մինչ այդ եղել են Օկլահոմա սիթին և առաջին հարձակումը Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա...

Եվ վերջինը: Հաջորդ տարի Ֆրանսիայում նախատեսվում է մզկիթների թիվը հասցնել 4000-ի, քանզի երկրի մահմեդական համայնքի ներկայացուցիչ Սայիդ Մուհամմադ Մոսավիի խոսքով մզկիթները «աղետալի կերպով չեն բավականացնում»: Արդեն հիմա մզկիթների թիվը գերազանցում է եկեղեցիների քանակը և եթե դրա դեմ քայլեր չձեռնարկել, ապա 50 տարի անց Եվրոպային արդեն հարկ չի լինի Թուրքիային ընդունել ԵՄ, այն ինքնուրույն կմտնի որպես իսլամական պետություն: Այս առումով Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումները Թուրքիային ԵՄ չընդունելու հարցում կարելի է հասկանալ և նույնիսկ ողջունել, եթե քաղաքակիրթ աշխարհը չի ցանկանում մշտական ահաբեկչություններ հանուն Ալլահի:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---