Քնեսեթը քննարկում է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ինչպես միշտ սպառնում է

Քնեսեթը քննարկում է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ինչպես միշտ սպառնում է

Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները Քնեսեթում բավական պատգամավորներ ունեն, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում բարձրացնում են այդ հարցը

Ամենայն հավանականությամբ Թուրքիային որոշել են վերջնականապես ճնշել Էրդողանի կառավարության անչափելի հավականությունների համար, և դա արվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և նրա հերքումը քրեականացնելու ճանապարհով: Ֆրանսիայի ետևից Իսրայելի Քնեսեթում կայացավ կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի բաց նիստը Օսմանյան կայսրություներում 1915-1923թթ. զանգվածային կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու և ապրիլի 24-ը Հիշատակի օր հայտարարելու համար: Կարիք չկա բացատրել, որ հրեաների համար Հոլոքոսթից բացի ցանկացած այլ ցեղասպանության մասին հիշատակումն անընդունելի է: Նրանց դրանում մեղադրելու կարիք նույնպես չկա՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի տառապանքների միջով անցած իր պատմությունը: Սակայն ժամանակները փոխվում են և այն, ինչ անհնար էր երեկ, հնարավոր է դառնում այսօր և վաղը:

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները Քնեսեթում բավական պատգամավորներ ունեն, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում բարձրացնում են այդ հարցը: Թել Ավիվում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերի խոսքով իսրայելական հասարակությունը դեռ պատրաստ չէ այդ որոշման ընդունմանը: «Եվ դրանում մեղավոր են ոչ միայն իսրայելցի քաղաքական և հասարակական գործիչները, այլ նաև Հայաստանի ղեկավարության տեղեկատվական քաղաքականությունը: Բանն այն է, որ քննարկելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը, մեր խորհրդարանը պետք է այնպիսի որոշում ընդունի, որը հասկանալի կլինի քաղաքացիներին, ովքեր ընտրել են իրենց ներկայացուցիչներին գերագույն օրենսդրական մարմնում: Բայց այսօր Իսրայելի քաղաքացիները քիչ են տեղեկացված Հայաստանի պատմության և Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների պատմական ճշմարտության մասին: Ինչպես և հայ ժողովուրդն է բավական քիչ տեղեկացված իսրայելապաղեստինյան հակամարտության, դրա առաջացման պատմության և իր պետականության համար հրեա ժողովրդի պայքարի մասին»,- կարծում է Ցինկերը:

Սակայն վերադառնանք նիստին, որին ներկա էր նաև Քնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ռիվլինի խոսքով, չի կարելի հերքել 96 տարի առաջ հայ խաղաղ բնակչության զանգվածային կոտորածների փաստը: «Այդ փաստի ճանաչումը ոչ մի կապ չունի այսօրվա Թուրքիայի հետ, խոսքը գնում է պատմական իրադարձության մասին»,- ասել է նա:

Բայց հենց այսօրվա Թուրքիան փրփուրը բերանին ապացուցում է, որ ոչ մի Ցեղասպանություն չի եղել և որպես վկա բերում է ադրբեջանցիներին, ինչ-որ պատմաբաների, հետազոտողների, որոնք հերքում են անհերքելին: Եվ եթե Թուրքիան այդպես հերքում է այն, ինչ եղել է 100 տարի առաջ, նշանակում է նա իսկապես մեղավոր է զանգվածային կոտորածների մեջ, և ով գիտի, թե նա ինչի է ընդունակ ապագայում: Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդների ոսկորների վրա ստեղծված Օսմանյան կայսրությունը, այնուհետև ներկա Թուրքիան չեն կարող չսպանել: Քրդերի դեմ պատերազմը դրա վառ օրինակն է, ուղղակի քրդերն ի տարբերություն հայերի անցյալ դարի սկզբներից պայքարում են և չեն հավատում Անկարային, որը մի կողմից փորձում է պաշտպանել արաբներին, մյուս կողմից սիրաշահում է Իրանին և փորձում վերստեղծել Օսմանյան կայսրությունը մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ունեցած սահմաններում: Պատմության մեջ որպես «նոր սուլթան» մտնելու Էրդողանի անհագուրդ ցանկությունն արդեն հասնում է անհեթեթության՝ նա սպառնում է ցանկացած երկրի, որը խոսում է Օսմանյան կայսրության քրիստոնեական բնակչության ցեղասպանության մասին: Բայց սպառնում է միայն այն երկրներին, որոնք, նրա կարծիքով, առանց Թուրքիայի ուղղակի չեն կարող ապրել, չհասկանալով, որ աշխարհում նման երկիր չկա: Առավել ևս Ֆրանսիան, Շվեդիան և Իսրայելը, չխոսելով արդեն ԱՄՆ մասին: Ուղղակի Իսրայելն ավելի խոցելի դրության մեջ է Պաղեստինի պատճառով, որին ակտիվորեն աջակցում է Անկարան:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օրինագիծը մտցվեց Քնեսեթ ութ ամիս առաջ ՄԵՐԵՑ կուսակցության կողմից: Հարցը ներկա Քնեսեթի օրակարգ ընդգրկեցին պատգամավոր Զախավա Գալյոնը (ՄԵՐԵՑ) և Արյե Էլդադը (Իխուդ Լեումի) խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեև Էլքինի (Լիկուդ) ակտիվ աջակցությամբ:

Հանդես գալով օրեր առաջ կայացած լսումներում՝ ՄԵՐԵՑ կուսակցության խմբակցության ղեկավար Զախավա Գալյոնը հայտարարել է. «Հրեական պետությունն իրավունք չունի անտեսել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Իսրայելի պետությունը երկար տարիների ընթացքում հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ռազմավարական և տնտեսական պատճառներով, որոնցից գլխավորը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու ձգտումն էր: Հիմա, հաշվի առնելով երկու պետությունների հարաբերությունները, ես չեմ բացառում հնարավորությունը, որ իսրայելական ԱԳՆ-ն կաջակցի օրինագծին: Ամեն դեպքում մենք պետք է ընդունենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը: Դա մեր բարոյական պարտքն է, մենք պետք է վեր կանգնենք ցինիկ հաշվարկներից: Հուսով եմ, որ այս անգամ Քնեսեթի հանձնաժողովը հանդես կգա Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Հատկապես կարևոր է այն, որ ցեղասպանության մասին հարցը, որը հանվել էր դպրոցական ծրագրից, քննարկելու է կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովը: Ես Հոլոքոսթ ապրած հրեաների դուստրն եմ և ես գիտեմ, թե ինչ է, երբ հերքում են ցեղասպանությունը»:

Նիստին ներկա էին նաև երկու ադրբեջանցիներ, ովքեր սակայն զրկվել էին խոսքից, քանի որ «չէին ատահայտվել ըստ էության»: Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Բաքուն իր պարտքն է համարում Հայոց ցեղասպանության մասին ցանկացած հիշատակման դեպքում պոռթկալ հիստերիկ ճիչերով «պատմությունը խեղաթյուրելու», «մտացածինության» և այլնի մասին, չհասկանալով, որ արջի ծառայություն է մատուցում Թուրքիային և փչացնում իր հեղինակությունը: Բայց նիստի ժամանակ բոլորից դիպուկ արտահայտվել է «Հայ դատի» երուսաղեմյան գրասենյակի ղեկավար դոկտոր Ժորժետա Ավագյանը, ով հայտարարել է, որ եթե Իսրայելը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիան ավելի շատ կհարգեր Իսրայելին, չէ որ Իսրայելն ապացուցել է իր անկախությունը և ուժը: «Հուսով եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կկայանա, ինչն ինձ առիթ կտա հպարտանալ իմ երկրով՝ Իսրայելով»,- ասել է նա: Հավելենք, որ լսումներում հանդես են եկել նաև պրոֆեսոր Իսրայել Չարնին, ում ավանդը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ավանդի մեջ հիրավի ունիկալ է:

Հետաքրքիր է նաև այն, որ հանձնաժողովի նիստին ներկա չի եղել արտաքին գործերի փոխնախարար Դանի Այալոնը, ինչպես դա եղել է անցյալ անգամ, այլ ընդամենը պաշտոնյա, ով այդ հարցի քննարկումը գնահատել է որպես սխալ: «Դա զգայուն հարց է: Մենք չենք հատել «կարմիր գիծը» Թուրքիայի հետ հարաբերություններում, ուստի անհրաժեշտ է գործել մեծ զգուշությամբ»,- նշել է նա:

Բայց եթե մտածել, որ Իսրայելին հիմա ավելի պետք են Հայաստանի հետ հարաբերությունները, քան Թուրքիայի հետ իրանական սպառնալիքի պատճառով: Իրանի վրա ռազմական հարձակում գործելու բոլոր խոսակցությունները ոչ մի լավ բանով չեն ավարտվի, և Իսրայելը հայտնվում է առաջին գծում: Իսկ քանի որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, ապա Երուսաղեմը կարող է ստանալ Երևանի աջակցությունը: Իսկ դա կարելի է անել միայն մի դեպքում՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու:

Ճանաչման մասին հարցը տեղափոխվել է հաջորդ քննարկում և ամենայն հավանականությամբ այն կկայանա: Իսրայելն ակնհայտորեն սպասում է Ֆրանսիայի Սենատի որոշմանը: Հնարավոր է՝ ԱՄՆ Կոնգրեսի բանաձևին, որը 2012-ին կրկին ներառվելու է օրակարգում: Չէ որ ԱՄՆ-ը ընդունել է Օսմյան կայսրության կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին 306 բանաձևը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---