![]() Ինչպիսի՞ն էր 2011թ. Հայաստանի ՏՏ ոլորտի համար2011-ի ամենահիշարժան իրադարձություններից մեկը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի այցելությունն էր Հայաստան Հայաստանում գերակա ճյուղ համարվող տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը 2011-ին աչքի ընկավ բազում իրադարձություններով՝ սկսած ՏՏ կոնֆերանսներից և ցուցահանդեսներից մինչև ՏՏ նորարար գաղափարների մրցույթներ։ PanARMENIAN.Net - Այս տարի ոգևորիչ էր երիտասարդ մասնագետների նորարար գաղափարների իրագործմանն ուղղված մեծ ուշադրությունը։ 2011-ին առաջին անգամ անցկացվեց Սոցիալական նորարության ճամբար (Մարդամեջ SICamp), մեծ մասշտաբներով Հաքաթոն (Հաքաթոն [Yan] Երևան) և Start-up Weekend (Armnet 2011-ի շրջանակներում): Բնույթով այս երեք միջոցառումները նման էին՝ գտնել նորարար գաղափարներ, կազմել թիմ, մշակել գաղափարը և ստեղծել նախագիծ և այս ամենը ընդամենը 1-ից երկու օրում։ 2011-ին կայացավ «ԲարՔեմփ Երևան 2011-ը»։ Երկօրյա «ԲարՔեմփ» կայացավ նաև Արցախում՝ այս տարի Շուշի քաղաքում։ ՏՏ ոլորտի կոնֆերանսներից էին ArmTech-ը, TEDx Yerevan-ը, Digitec Business Forum-ը, առաջին անգամ անցկացվող հեռուստաբժշկության մեծ միջազգային կոնֆերանսը՝ Տելեբժշկություն 2011-ը, Armnet Conference 2011-ը։ Տարվա խոշոր ՏՏ ցուցահանդեսը Digitec Expo-ն էր։ Երևանում բացվեցին նորարարության կենտրոններ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-հնդկական ՏՏ կենտրոնը։ Մեկնարկեց փորձնական Kinderwall մանկական ինտերնետով տերմինալների ծրագիրը Գորայք գյուղում։ Կայացավ հայկական համացանցի լավագույն կայքերի մրցանակաբաշխությունը՝ Armnet Awards 2011-ը։ 2011-ի ամենահիշարժան իրադարձություններից մեկը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի այցելությունն էր Հայաստան, որին շնորհվեց ՀՀ նախագահի մրցանակը ՏՏ համաշխարհային ոլորտում մեծ ներդրում կատարելու համար։ 2011-ին արագ տեմպերով սկսեցին իջնել ինտերնետ ծառայությունների գները և դրան զուգահեռ մատչելի դարձան նաև համակարգիչները։ Այսօր մատչելի գնով կարելի է օգտվել մինչև 15Մբ/վ ներբեռնման արագությամբ ինտերնետից։ Հայաստանի չորս համալսարաններում անվճար Wi-Fi անկյուններ բացվեցին։ Wi-Fi անլար կապն հասանելի դարձավ կանգառասրահներում և անգամ հասարակական տրանսպորտում։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարած տվյալներոով Հայաստանում 2011-ի դրությամբ կա ՏՏ ոլորտի 300 ընկերություն, որոնք ունեն շուրջ 5500 աշխատակից, իսկ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններում աշխատում է շուրջ 10.000 մարդ: Այս բոլոր միջոցառումներով չի սպառվում 2011-ի ՏՏ ոլորտի իրադարձությունների ցանկը, նշված են միայն ամենահիշարժանները։ 2012-ին սպասվում է, որ Հայաստանում կկայանան ավելի մասշտաբային Հաքաթոններ, Սոցիալական նորարարության ճամբարներ և նոր ֆորմատի միջոցառումներ։ 2012-ին, երբ հայտարարվեն 2011-ին անցկացված մարդահամարի արդյունքները, վերջապես ՏՏ ոլորտում շատ կարևոր երկու ցուցանիշ պարզ կդառնա, այն է՝ Հայաստանում բնակչության քանի տոկոսն ունի համակարգիչ և ինտերնետ։ Լուսինե Պառավյան / PanARMENIAN News Հայաստանում շատերը բողոքում են, որ գործատուն աշխատավարձը փոխանցում է բանկային քարտի վրա, սակայն բողոքողները չեն հասկանում, որ 21-րդ դարում բանկերի քարտային համակարգը սեփական ֆինանսները տնօրինելու արդյունավետ և լայն հնարավորություններ ընձեռող տարբերակն է։ Դիանա Հովհաննիսյան. Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին Մարատ Սաֆարյան. «Մոսկվա» կինոթատրոնի բոլոր 3D ակնոցները թանկարժեք են՝ յուրաքանչյուրը 50 եվրո արժողությամբ և ավելի բարձր Հայաստանը 2012-ին վերջապես կունենա էլեկտրոնային առևտրին վերաբերող օրենսդրություն, որը կկազմի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այս մասին այս շաբաթ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկային փոխնախարար Վահե Դանիելյանը։ Հայաստանը մի օր կզրկվի ինտերնետից, քանի որ պետությունը «անելիք չունի» մալուխների անվտանգության հարցում Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց Ինչո՞ւ են Հայաստանում էլեկտրոնային մարքեթինգն այդքան հաճախ շփոթում սպամի հետ |