Բաքուն գնում է  հերթական թանկ խաղալիքը, այս անգամ՝ F-16

Բաքուն գնում է հերթական թանկ խաղալիքը, այս անգամ՝ F-16

Բաքվի գլխավոր ցանկությունն ամենևին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելը չէ, այլ Հարավային Ադրբեջանի միանալը և այդ առումով նրան պետք է Իրանի հետ պատերազմը

Բաքուն պատրաստվում է... բայց ինքն էլ չգիտի, թե ինչի. կամ Իրանի հետ պատերազմի, որը չի լինի կամ «տարածքները վերադարձնելու», ինչը տեսանելի ապագայում իրական չէ: Նույնը կարելի է ասել նաև հեռավոր ապագայի մասին: Ադրբեջանական կատարմամբ այդ նախապատրաստությունը դրսևորվում է սպառազինություններ, այս անգամ ամերիկյան F-16 կործանարարներ գնելու մեջ:

PanARMENIAN.Net - Մեկ կործանարարի արժեքը 20-70 մլն դոլար է: Բաքուն արդեն որերորդ տարին իսկապես անհաշվելի միջոցներ է ծախսում սպառազինության վրա, նման ինքնաթիռներ գնելը նրա համար մեծ բան չէ: Սակայն կա մեկ կարևոր հանգամանք. Ադրբեջանը չի կարող ԱՄՆ-ում գնել այդ ինքնաթիռները սահմանափակումների պատճառով: ՆԱՏՕ երկրները նույնպես չեն կարող փոխանցել կամ վաճառել զենք, ռազմական տեխնիկա և ինքնաթիռներ հակամարտող երկրներին, բացառությամբ Վրաստանի: Նշանակում է՝ մնում է Թուրքիան: Կամ ևս մի երկիր, օրինակ Իսրայելը, որի հետ Ադրբեջանի հարաբերություններն ավելի լավ են, քան Թուրքիայի: Հարց է մնում՝ ինչի համար են Ադրբեջանին պետք այդ կործանարարները: Որպես Հայաստանի և ԼՂՀ վրա հոգեբանական ճնշում գործադրելու և վախեցնելու միջո՞ց: Բայց Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանար, որ հայկական կողմի վրա նման «խաղալիքները» վաղուց չեն գործում: Իրանի համար նույնպես անլուրջ է, թեև ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլիի կարծիքով, ադրբեջանական կողմից արդեն ներգրավվել են ամերիկյան փորձագետներ Թագիևա գյուղում ռազմական օդանավակայանի արդիականացման համար: Նա կարծում է նաև, որ F-16 ձեռք բերելը համապատասխանում է Ադրբեջանի շահերին և այդ ինքնաթիռներն ուղղված են ոչ թե Իրանի դեմ, այլ Կասպիայում Ադրբեջանի էներգապաշարների անվտանգության ապահովմանը: Նման հայտարարությունները ոչինչ չարժեն, քանզի, ինչպես հայտնի է, F-16 հարձակողական զենք է, որը, եթե պետք լինի, հաջողությամբ կարող է կիրառվել ինչպես Իրանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի դեմ: Բայց կա մեկ շատ կարևոր հարց. ո՞վ է թռչելու այդ ինքնաթիռներով: Իհարկե, կարելի է նախապատրաստել ադրբեջանցի օդաչուներին, բայց դա ժամանակ կպահանջի: Բայց հաշվի առնելով Ադրբեջանի ԶՈՒ ընդհանուր պատրաստվածության մակարդակը՝ այդ ժամանակը կարող է երկար լինել: Չմոռանանք, որ միայն վերաջերս են ադրբեջանացի դիպուկահարները սովորել դիպչել թիրախին: Բայց եթե Իլհամ Ալիևը ցանկանում է փողերը ծախսել թանկարժեք սպառազինության վրա, թող ծախսի: Ուղղակի կգա պահ, երբ այդ զենքը կարող է կրակել, և այդ ժամանակ Հայաստանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանը պետք լրջորեն մտածեն:

Բաքվի գլխավոր ցանկությունն ամենևին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելը չէ, այլ Հարավային Ադրբեջանի միանալը և այդ առումով նրան պետք է Իրանի հետ պատերազմը: Ավելի քան 30 մլն բնակչությամբ նոր Ադրբեջանի ստեղծումը լրջորեն կարող է ազդել տարածաշրջանում ուժերի դասավորության վրա, և հենց այդ պատճառով Ալիևին թույլ չեն տա ի կատար ածել իր երազանքները: Սումերինլիի խոսքով, անցյալ տարվա մայիսին ամերիկյան ընկերության, որի անունը չի նշվում, և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է մտադրությունների արձանագրություն: «Փաստաթղթի համաձայն, այդ ընկերությունը մտադիր է ադրբեջանական գործարաններում արտադրել զենք և զինամթերք դեպի Իրաք և Աֆղանստան փոխադրելու համար: Ամերիկացիները հարկ են համարել, որ ավելի շահավետ կլինի Ադրբեջանում սպառազինություն արտադրել, քան այն ուղորդել ԱՄՆ-ից: Սակայն, համաձայնությունը խախտվել է այն պատճառով, որ պատվիրատուն դժգոհ է մնացել Ադրբեջանում արտադրվող արտադրանքի որակից»,- ասել է ադրբեջանցի փորձագետը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ տարաբնույթ ռազմաշունչ նյութերի և հայտարարությունների հայտնվելը արդեն վաղուց ավանդույթ է դարձել, և դրանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ռուսաստանի, ԱՄՆ և Արևմուտքի համար գլխավորն է թույլ չտալ, որպեսզի իրագործվեն միասնական Ադրբեջանի մասին Ալիևի երազանքները և սանձել Իրանի միջուկային ծրագիրը: Կարելի է նաև հակառակ հերթականությամբ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Հեյդար Ալիևը երբեք թույլ չէր տա այն անզուսպ հայատյացությունը, որն այժմ տիրում է Ադրբեջանում
Երևում է, «նավթը» և «ժողովրդավարությունը» Վաշինգտոնի համար վաղուց հոմանիշներ են դարձել, ինչը նորություն չէ
Պետք է փաստել, որ Ռուսաստանը 50 տարի անց իսկապես կդառնա մահմեդական երկիր, ինչի մասին խոսել են դեռ ամերիկյան փորձագետները ԽՍՀՄ ժամանակ
Թուրքիան, հայտնվելով սունիթների դաշինքում, կարող է բավարարվել միայն մահմեդական աղանդներից մեկի առաջնորդի դերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել

Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել

 Բաժնի այլ նյութերը
Իրան-«վեցնյակ»` բանակցությունների երկրորդ փուլին սպասելիս Վերջնական նպատակը բոլորովին պատերազմը չէ, ինչպես մտածում են Իսրայելում, այլ իրանական միջուկային ծրագիրը զսպելը
Քրիստոնեությունն աստիճանաբար զիջո՞ւմ է իսլամին Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՌՈՒԵ-ի հետ, գրեթե անհնար է պատկերացնել ցանկացած այլ քրիստոնեական հավատում
Իսլամ՝ Արևմուտքի նոր ֆոբիան Սառը պատերազմն ավարտվեց, և «ռուսներին» փոխարինելու եկավ նոր թշնամին՝ իսլամական արմատականությունը և ֆունդամենտալիզմը, և դա շատ լուրջ էր