Արդյունավետ տնտեսական քաղաքականությունը թույլ կտա Հայաստանին 2012-ին չնվազեցնել աճի տեմպերը

Արդյունավետ տնտեսական քաղաքականությունը թույլ կտա Հայաստանին 2012-ին չնվազեցնել աճի տեմպերը

Այս ճանապարհին կարևորագույն քայլերից է արտաքին շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացումը

Ի տարբերություն ԱՄՆ տնտեսության, որը 2011-ի չորրորդ եռամսյակի տվյալներով չի արդարացրել վերլուծաբանների սպասումները և արձանագրել է ՀՆԱ աճ 2,8 տոկոսով կանխատեսվող 3 տոկոսի փոխարեն, Հայաստանի տնտեսությանը հաջողվել է ապահովել բավական նախադրյալներ հետագա աճի համար:

PanARMENIAN.Net - Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի հունվար-դեկտեմբերին ավելացել է և 2010-ի համեմատ կազմել 5,9 տոկոս: Դա այն դեպքում, որ Հայաստանում 2011-ին ՀՆԱ աճը պլանավորված է 4,6 տոկոսի մակարդակում: Ավելին, երկրի տնտեսության բոլոր ոլորտներում, բացի շինարարությության ոլորտից (11,5 տոկոսով անկում), արձանագրվել է աճ: Մասնավորապես, Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2011-ին ավելացել է 14,1 տոկոսով 2010-ի համեմատ՝ հասնելով 992,1 մլրդ դրամի, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալները 2011-ին 2010-ի համեմատ ավելացել են 14,1 տոկոսով 2010-ի համեմատ՝ գերազանցելով 825 մլդր դրամ ցուցանիշը: Երկնիշ ցուցանիշ է ապահովել նաև էներգետիկ ոլորտը. 2011-ին 2010-ի համեմատ էլեկտրաէներգիայի մշակումն ավելացել է 14,5 տոկոսով ՝ կազմելով 7432,7 մլն կվտ/ժ:

«Շարունակվող համաշխարհային պարտքային ճգնաժամից Հայաստանը կարող է շահեկան դիրքում դուրս գալ»,- կարծում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա, դրա համար համապատասխան քայլեր են արվում, սակայն դրանք առայժմ բավարար չեն:

Տնտեսագետը համոզված է, որ Հայաստանի զարգացող տնտեսությունը, որը դեռ լիովին ինտեգրված չէ, նման իրավիճակում կարող է վերադիրքավորվել: Դրա համար կան ռեսուրսներ և հնարավորություններ, կարծում եմ ճիշտ տնտեսական քաղաքականության շնորհիվ կարելի է հաջողությունների հասնել»,-ընդգծել է նա:

Խոսելով 2012թ. կատարվելիք աշխատանքների մասին՝ Մանասերյանն առանձնացրել է այն քայլերի իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են արտաքին շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ըստ նրա, անհրաժեշտ է զարգացնել տեղի արտադրանքի մրցունակությունն արտահանման համար, ընդ որում, պետությունը պետք է նպաստի տեղական արտադրանքի առաջխաղացմանը:

Նա դրական է գնահատել կառավարության` փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու քայլերը, սակայն այդ ոլորտը այժմ բարդ վիճակում է: ՓՄՁ զարգացման համար անհրաժեշտ է նպատակային քաղաքականություն: Տնտեսագետի խոսքով կարևոր է նաև մրցակցային դաշտի առողջացումը, մենաշնորհների դեմ պայքարը:

Եվ նույնիսկ չնայած նրան, որ մայիսին մեզ սպասվում են խորհրդարանական, իսկ հաջորդ տարի նախագահական ընտրություններ, երբ բիզնեսը պահում է իր կապիտալը, այնուամենայնիվ արդյունավետ տնտեսական քաղաքականություն անցկացնելու դեպքում Հայաստանին կհաջողվի 2012-ին չնվազեցնել աճի տեմպերը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---