Իրանական ուղին դեպի Ասիա և Հեռավոր Արևելք առավել շահավետ է Արևմուտքի համար

Իրանական ուղին դեպի Ասիա և Հեռավոր Արևելք առավել շահավետ է Արևմուտքի համար

Արևմուտքը, մեր կարծիքով, հաշվի չի առնում մեկ կարևոր հանգամանք՝ Իրանն այն երկիրը չէ, որին կարելի է վախեցնել պատժամիջոցներով կամ սպառնալիքներով

Այն ամենն, ինչ պետք է Բարաք Օբամային վերտընտրվելու համար, փոքր պատերազմն է, որի արդյունքում նավթի գները կարող են նվազել: Արդյունքը պետք է լինի հենց այդպիսին, որովհետև ԱՄՆ-ը պատերազմներում վաղուց հաղթանակ չի տանում: Ամեն անգամ մարտական գործողություններ սկսելուց առաջ սկսվում են զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային ռումբի կամ էլի ինչ-որ բանի որոնումներ, որոնք կարող են սպառնալ «Ամերիկայի կենսական շահերին», բայց իրականում նավթային կորպորացիաներին: Դատելով ամերիկյան քաղաքական գործիչների արտահայտություններից՝ ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմել, բայց համենայն դեպս պատրաստվում է և միաժամանակ հանգստացնում Իսրայելին, որը կարող է առաջինը հարվածել իրանական հրթիռներին:

PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան համառությամբ շարունակում է աշխարհին վախեցնել Իրանի միջուկային ծրագրով համարյա նույն արտահայտություններով, ինչ և նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը, ով պատերազմ սկսեց Իրաքում: Այդ ժամանակ ԱՄՆ-ն որոնում էր զանվածային ոչնչացման զենք և Իրաքում վերականգնում ժողովրդավարությունը: Իրաքում պատերազմի արդյունքն ավելի քան կասկածելի էր. զանվածային ոչնչացման զենք չգտան, անգամ եթե այն կար, ապա շատ լավ էր թաքնված, հնարավոր է՝ ուղղակի դուրս էր բերվել, ժողովրդավարությունը նույնպես տապալվեց:Բայց Իրանի հետ դեպքում ամեն ինչ այլ կերպ է, իսկ ԱՄՆ-ը և ԵՄ-ն գնում են նույն ճանապարհով, բացարձակապես չմտածեով, որ տարբեր երկրների նմատմամբ ունիվերսալ մոտեցումներ չկան: Եվ եթե Իրաքի դեպքում Արևմուտքին հաջողվել է կոալիցիա ստեղծել, ապա Իրանի հետ չի ստացվում, չափազանց շատերն են կապված Թեհրանի հետ և ոչ միայն նավթի մատակարարումների հարցում: Հենց Իրանն է տարածաշրջանի առանցքային երկիրը, այլ ոչ թե Թուրքիան: Իրանի միջոցով Արևուտքը ելք ունի Աֆղանստան, Պակիստան և այնուհետև՝ արևելք: Աշխարհագրության պարզ իմացությունը հուշում է, որ հենց իրանական ճանապարհը բոլոր առումներով առավել շահավետ է նույն Եվրոպայի համար: Դա հասկացել Անկարան և Ահմեդ Դավութօղլու շուրթերով արդեն հայտարարել, որ Թուրքիան մտադիր չէ հաշվի նստել ԵՄ կողմից առաջարկված Իրանի դեմ նոր պատժամիջոցների հետ: «Անկարան չի մասնակցի Իրանի դեմ ցանկացած պատժամիջոցների, բացառությամբ նրանց, որոնք կհաստատի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Մենք կառաջարկենք Թեհրանի հետ համագործակցություն էներգետիկայի ոլորտում»,- հայտարարել է նա: Իրանը Թուրքիա է առաքում երկրի կողմից կիրառվող նավթի շուրջ 30 տոկոսը, ինչպես նաև բնական գազի զգալի ծավալներ: ԵՄ պատժամիջոցների հետ համաձայն չէ նաև Հունաստանը, որին բաժին է ընկնում իրանական նավթի և գազի արտահանման առյուծի բաժինը: Արևմուտքը, մեր կարծիքով, հաշվի չի առնում մեկ կարևոր հանգամանք՝ Իրանն այն երկիրը չէ, որին կարելի է վախեցնել պատժամիջոցներով կամ սպառնալիքներով: Ինչպես հայտնի է, իրանական խորհրդարանը կարող է առաջ անցնել և իր օրենքն ընդունել ԵՄ երկրներ նավթի մատակարարումը դադարեցնելու մասին: ԻԻՀ նավթի նախարարը հաղորդել է այն մասին, որ Իրանը մոտ ապագայում կդադարեցնի «սև ոսկու» առաքումը որոշ երկրներ:

Իրանական նավթը եվրոպական երկրներ ներկրելը բոյկոտելու որոշումը ճանաչելով որպես եվրոպական ժողովուրդների իրավունքների խախտում՝ Իրանի նավթի նախարարը հավելել է, որ իրանական նավթի արտահանումը դեպի Եվրոպա կազմում է մոտավորապես 20 տոկոս, և իրանական նավթի իրացման բազմաթիվ շուկաների առկայությունը երաշխավորում է խնդիրների բացակայություն ԵՄ երկրներ «սև ոսկու» մատակարարումը դադարեցնելու դեպքում:

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա Իրանի աջակցությունը պետական մակարդակով ամրապնդվում է հասարակական կազմակերպությունների կողմից: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, մի շարք ՀԿ-ներ անվանի իրանագետ և Մերձավոր Արևելքի փորձագետ Քենան Ջամուրջուի գլխավորությամբ պատրաստվում են փետրվարի 2-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույց կազմակերպել Իրանի վրա Արևմուտքի ճնշման դեմ: Ակցիային մասնակցելու համաձայնություն են տվել ավելի քան 40 թուրքական ՀԿ-ներ: Պատահական չէ նաև ամսաթվի ընտրությունը՝ փետրվարի 2-ը, Փարիզից այաթոլլա Ռուհոլլա Հոմեյնիի վերադարձրից հետո 1979-ին Իրանում սկսվեց իսլամական հեղափոխությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկարան արդեն հայտարարել է այն մասին, որ ՆԱՏՕ ռադարները, որոնք տեղադրվելու են Թուրքիայի տարածքում, ոչ մի դեպքում չեն ուղորդվելու Իրանի դեմ: Պաշտոնական Անկարան արդեն հայտարարել է, որ Թուրքիան երբեք ՆԱՏՕ-ի հարվածի տակ չի դնի իր հարևաններին, մասնավորապես Իրանին, Ռուսաստանին և Սիրիային: Պատահական է, թե ոչ՝ մերձավոր հարևանների ցուցակում չի հիշատակվում Ադրբեջանը: Արդյոք դա չի նշանակում, որ Թուրքիան համաձայն չէ Բաքվի դիրքորոշման հետ Իրանի հարցում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Հեյդար Ալիևը երբեք թույլ չէր տա այն անզուսպ հայատյացությունը, որն այժմ տիրում է Ադրբեջանում
Երևում է, «նավթը» և «ժողովրդավարությունը» Վաշինգտոնի համար վաղուց հոմանիշներ են դարձել, ինչը նորություն չէ
Պետք է փաստել, որ Ռուսաստանը 50 տարի անց իսկապես կդառնա մահմեդական երկիր, ինչի մասին խոսել են դեռ ամերիկյան փորձագետները ԽՍՀՄ ժամանակ
Թուրքիան, հայտնվելով սունիթների դաշինքում, կարող է բավարարվել միայն մահմեդական աղանդներից մեկի առաջնորդի դերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել

Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել

 Բաժնի այլ նյութերը
Իրան-«վեցնյակ»` բանակցությունների երկրորդ փուլին սպասելիս Վերջնական նպատակը բոլորովին պատերազմը չէ, ինչպես մտածում են Իսրայելում, այլ իրանական միջուկային ծրագիրը զսպելը
Քրիստոնեությունն աստիճանաբար զիջո՞ւմ է իսլամին Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՌՈՒԵ-ի հետ, գրեթե անհնար է պատկերացնել ցանկացած այլ քրիստոնեական հավատում
Իսլամ՝ Արևմուտքի նոր ֆոբիան Սառը պատերազմն ավարտվեց, և «ռուսներին» փոխարինելու եկավ նոր թշնամին՝ իսլամական արմատականությունը և ֆունդամենտալիզմը, և դա շատ լուրջ էր