Պետրոս Դուրյանի մասունքների հետ միասին Կոմիտասի պանթեոնում զմռսել են նաև նրա մոր գանգի բեկորները

Պետրոս Դուրյանի մասունքների հետ միասին Կոմիտասի պանթեոնում զմռսել են նաև նրա մոր գանգի բեկորները

Եթե իր հերթական թաղման ծեսին կարողանար արձագանքել հանճարեղ քնարերգուի հայրենանվեր հոգին, տաղանդավոր գրչով մի նոր թատերախաղ կգրեր` «Թշվառների թատրոնը»

Այդ մասին «հավերժ անմահ հայրենակից-չարակամների» անհողդողդ միակամությամբ 3 անգամ ակադեմիկոսի տիտղոսին չարժանացված աշխարհահռչակ գիտնական Անդրանիկ Ճաղարյանը ոչ միայն ժամանակին բարձրաձայնել էր, այլև պարզ ու շիտակ արձանագրել նույն թանգարանի կողմից 1971-ին թողարկած «Պետրոս Դուրյան. դեմքի վերականգնումը» գիտական ուսումնասիրության մեջ:

PanARMENIAN.Net - «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի 18-ամյա պայքարը, որ կամա-ակամա թեժանում էր արևմտահայ բանաստեղծի ծննդյան և մահվան տարեթվերին, վերջապես «քրիստոնեավայել հաղթանակով» պսակվեց»,- գուցե թեթևացած հոգով մտածեցին «Սկյուտարի սոխակ» Պետրոս Դուրյանի մասունքները «մեծ պատվով» Երևանի Կոմիտասի անվան պանթեոնի հուշապատում սափորով ամփոփելու սգո հանդիսավոր արարողակարգի մասնակիցները:

ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ գրողների միության, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ քննարկումների արդյունքում ՀՀ կառավարության ընդունած որոշումն ի կատար ածողներից որևէ մեկի մտքով անցա՞վ արդյոք, որ միևնույն քարի մեջ են զմռսվում մոր և որդու միախառնված գանգաբեկորները: Այդ մասին «հավերժ անմահ հայրենակից-չարակամների» անհողդողդ միակամությամբ 3 անգամ ակադեմիկոսի տիտղոսին չարժանացված աշխարհահռչակ գիտնական Անդրանիկ Ճաղարյանը ոչ միայն ժամանակին բարձրաձայնել էր, այլև պարզ ու շիտակ արձանագրել նույն թանգարանի կողմից 1971-ին թողարկած «Պետրոս Դուրյան. դեմքի վերականգնումը» գիտական ուսումնասիրության մեջ: Տարաբախտ որդուց հետո միևնույն գերեզմանում թաղված մոր գանգոսկրերի մի մասը 1957-ին միաձույլ շիրմի տեղափոխման պատճառով էին խառնվել վաղամեռիկ «Պետեկի» գանգաբեկորներին: Եվ, համատեղ գերեզմանից առնված մի բուռ հողով փակվելով միևնույն տուփի մեջ, մեկ տասնամյակ պահվել Պոլսո պատրիարքարանում: Ծածուկ հասցվելով Հայաստան` Վազգեն վեհափառի կողմից ի պահ էին տրվել Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:

Մեծատաղանդ մարդաբան-կերպարվեստագետի մեկամյա մանրակրկիտ հետազոտությամբ վերականգնված Պետրոս Դուրյանի գիպսե դիմաքանդակի հարևանությամբ տեղադրված գանգաբեկորների տուփի շուրջ երբեմն-երբեմն բորբոքվող խոսակցությունների վերջին թեժացման շարժառիթն ըստ երևույթին թանգարանի հիմնանորոգումն է եղել: 43-ամյա անթաղ մասունքների հանդեպ մեղքի զգացողությունից ազատագրվելով` խղճի խայթ ունեցա՞ն արդյոք երդվյալ քրիստոնյա աշխատակիցները, երբ չիմացությամբ կամ մոռացությամբ լռեցին մոր և որդու գանգոսկրերի միաձույլ փոշիանալու վաղեմի փաստի մասին: Ինչու՞ նրանց մտքով երբևէ չանցավ նույն հետևողականությամբ կյանքի օրոք գեթ մի լուսանկար չունեցած Պետրոս Դուրյանի գիպսե բնօրինակ-քանդակից վերջապես բրոնզաձույլը պատվիրելու պահանջ ներկայացնել ՀՀ կառավարությանը: Չէ՞ որ գիպսե քանդակներն արվում են որպես մետաղից ձուլելու կաղապարներ և սովորաբար չեն էլ պահպանվում:

Եթե իր հերթական թաղման ծեսին կարողանար արձագանքել 140 տարի երկնքում թևածող հանճարեղ քնարերգուի հայրենանվեր հոգին, տաղանդավոր գրչով մի նոր թատերախաղ կգրեր` «Թշվառների թատրոնը»: Բայց գուցե սա էլ «Թատրոն և թշվառների» բախտին արժանանար` ոմանց «քիմքին հարմար չգալով», երբևէ բեմ չբարձրացվեր: Մայր և որդի, փաստորեն, միևնույն պատի մեջ զմռսվեցին. Տեր` ողորմյա~, Տեր` ողորմյա~, Տեր` ողորմյա~...

Նվարդ Ասատրյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Երևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են
Ժողովուրդ, որը անտեսում է իր արարչական գագաթները դատապարտված է նաել միայն ոտքերի տակ
Հայաստանում 10 տոմս գնողից 9-ը կանայք են: Դա երևի աշխարհում նախադեպը չունի: Եթե կան հայ կանայք, ապա հայ թատրոնը կապրի
Ավարտվում է 2011 թվականը, բոլոր հաստատություններն ամփոփում են իրենց տարվա գործունեությունը
 Ուշադրության կենտրոնում
Շերը տոնել է իր 66-րդ տարեդարձը

Շերը տոնել է իր 66-րդ տարեդարձը Նա ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ

 Բաժնի այլ նյութերը
Երևանի գրեթե բոլոր թանգարաններն ուշադրության և միջոցների կարիք ունեն Երևանցիները գրեթե դադարել են այցելել թանգարան: Երջանիկ բացառություն են կազմում դպրոցականները և ուսանողները
Ազգային ինքնագիտակցությունը, «ադրբեջանական» երաժշտությունը և հայ կոմպոզիտորի բացահայտումները Վարդան Պետրոսյան. «Այդ երաժշտության տակ մեզ սպանել են, իսկ մենք հիմա ուրախանում ենք այդ երգերով»
Հայաստանում և Ղարաբաղում նկարահանված «Here» ֆիլմը ներկայացված է Sundance-2011 կինոփառատոնում Հունվարի 17-23-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում