Արաբական աշխարհն  ընկղմվում է ցեղային թշնամության  մեջ

Արաբական աշխարհն ընկղմվում է ցեղային թշնամության մեջ

Իսլամիզմը, հնարավոր է և լավն է, բայց ոչ արմատական խմբավորումների կատարմամբ, որոնց գլխավոր գործն ահաբեկչություններն են և անկարգությունները

Պորտ Սայիդի ֆուտբոլային դաշտում տեղի ունեցած ծեծկռտուքն այդքան զարմանալի չէր: Եգիպտոսը «արաբական գարնան» մնացած երկրների նման ներգրավված է սպասված երկապառակության մեջ, ինչը տեղի է ունենում Լիբիայում, Թունիսում և արդեն նշմարվում է Սիրիայում: «Բոլորը բոլորի դեմ» պատերազմը սկսելու համար ուղղակի պատրվակ է պետք, իսկ ֆուտբոլային խաղը դրա համար ավելի քան հիանալի առիթ է:

PanARMENIAN.Net - Կրկին Թահրիր հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ ի նշան փետրվարի 1-ին Պորտ Սայիդում տեղի ունեցած դեպքերի դեմ բողոքի: Նրանք, ինչպես միշտ, պահանջում էին կառավարության հրաժարականը և Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհրդի նախագահի՝ մարշալ Հուսեյն Թանթաուի մահապատիժը, որը մինչև նախագահի ընտրությունները զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը: Ստացվում է, որ արյունարբու բռնապետ Հոսնի Մուբարաքը, ում համար նույնպես մահապատիժ էին պահանջում, ամեն դեպքում երկիրը խստության մեջ էր պահում և սանձում էր սպանելու և թալանելու բնազդները: Կարելի է նույնիսկ մտածել, որ Եգիպտոսի ներկա խորհրդարանը, որը կազմված է հիմնականում «Մահմեդական եղբայրներից», երկրում նման քաոս ստեղծելու նպատակ ուներ ՝ հնարավորինս արագ շարիաթ ներմուծելու և քրիստոնեական բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու համար: Իսկ նրանում, որ Եգիպտոսում շուտով քրիստոնյաներ չեն մնա, կասկածելու հարկ չկա: Սկզբից ցեղերը հաշվեհարդար կտեսնեն միմյան հետ, հետո մնացածները կսկսեն սպանել ղպտերին: Թեպետ…ղպտերին արդեն սպանում են. նույն Մուբարաքի օրոք նրանց ձեռք չէին տալիս, բայց թույլ չէին տալիս նաև բարձրանալ կարիերայի աստիճանով:

Եգիպտոսի խորհրդարանի՝ Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավորները հավասարեցրել են Պորտ Սայիդի մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության ժամանակ մահացածներին և 2011-ի հունվարին հեղափոխական իրադարձությունների ժամանակ գնդակահարվածներին: Ստացվում է, որ խորհրդարանը Մուբարաքին մեղադրել է նրանում, որ ճաղերի ետևում գտնվող, անկողնուն գամված ծեր ու հիվանդ մարդը հաստատել է թե անցյալ տարվա գնդակահարությունը, թե ներկա ծեծկռտուքը: Լիովին հասկանալի է երկրի կործանման պատասխանատվությունը «բռնակալի» վրա գցելու «Մահմեդական եղբայրների» ցանկությունը: Իսլամիզմըը, հնարավոր է և լավն է, բայց ոչ արմատական խմբավորումների կատարմամբ, որոնց գլխավոր գործն ահաբեկչություններն են և անկարգությունները:

Պետք է նշել, որ «Ալ Ախլի» երկրպագուները, որոնք հայտնի են որպես «ուլտրաս», հատկապես հայտնի են իրենց վատ պահվածքով: Վերջին ժամանակները նրանք բազմիցս բախումներ են ունեցել ոստիկանության հետ: Ինչպես հաղորդում է BBC-ն, ընդդիմության ներկայացուցիչները պատահարի մեջ մեղադրում են կառավարությանը, քանի որ նա, իրենց խոսքով, չի կարողացել ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Շատերը հիշեցնում են, որ Կահիրեի «Ալ Ախլիի» երկրպագուները մասնակցել են Թահրիր հրապարակում տեղի ունեցած ցույցերին, որոնց արդյունքում գահընկեց է արվել Հոսնի Մուբարաքը: Երկրի նախագահի թեկնածու Համդին Սաբահին արդեն հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել Պորտ Սայիդում, սարսափելի պատիժ էր «Ալ Ախլիի» երկրպագուներին հեղափոխությանը մասնակցելու համար»:

«Արաբական գարնան» մեկ այլ զոհ Լիբիայում քաղաքացիական պատերազմը թափ է առնում: Լիբիայի մայրաքաղաքում՝ Տրիպոլիում, կրկին հնչում են պայթյուններ, սկսվել է զինված ընդհարում երկու «հեղափոխական խմբերի» միջև:

Լիբիայի ՆԳՆ տվյալներով, հակամարտությանը մասնակցել են աշխարհազորայիններ Միսուրատից և ստորաբաժանում Զինտանից: Կողմերը փոխադարձ կրակ են արձակում Էս Սաադի լողափի շրջանում՝ Տրիպոլիի կենտրոնից ոչ հեռու: Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Նավի Պիլայի խոսքով, «Լիբիայի կառավարությունը մինչև հիմա իրական վերահսկողություն չունի հեղափոխական բրիգադների վրա», խմբավորումներ, որոնք անցյալ տարի մասնակցում էին Քադաֆիի բանակի դեմ ռազմական գործողություններին: Երկուսից մեկը՝ կամ ՄԱԿ-ը չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունենում արաբական երկրներում, կամ դիտավորյալ աչք է փակում այդ ամենի վրա: Հավանաբար երկրորդը, և ցավոք սրտի այդ ճանապարհով ՄԱԿ-ը և Արևմուտքը շատ են ցանկանում տանել Սիրիային: Առայժմ չի ստացվում՝ Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել նախագահ Ասադի հրաժարականի պահանջին ոչ թե մեծ սիրուց ելնելով, այլ պարզ հաշվարկից. եթե Սիրիայում նույնպես սկսվի միջցեղային պատերազմ, այն կարող է տարածվել ուր ասես, թեկուզ հենց նույն Ռուսաստան: Բացահայտորեն ջիհադ հռչակած իսլամիստական խմբավորումները կտրուկ աճում են, և Բարաք Օբաման մի քիչ շտապեց, հայտարարելով, որ Օսամա բեն Լադենի սպանությամբ «Ալ Քայիդայի» սպառնալիքը վերացավ: Ցավոք, այդ սպառնալիքը դեռ երկար գոյություն կունենա, նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս կբերի իր զորքերն Աֆղանստանից: Իսկ մինչ այդ արաբական երկրներում «հեղափոխությունները» կրկնվելու են նախանձելի մշտականությամբ: Եթե արաբական աշխարհը չկարողացավ միավորվել ընդհանուր թշնամու՝ Իսրայելի Պետության դեմ պայքարելու համար, ապա իրար մեջ նրանք երբեք չեն պայմանավորվի:

Եվ վերջինը: Դատելով ամեն ինչից՝ եգիպտացի «հեղափոխականներին» հանգիստ չեն տալիս Սադամ Հուսեյնի և Մուամար Քադաֆիի մարդասպանների դափնիները, նրանց ցանկանում են անպայման մահապատժի ենթարկել Մուբարաքին, իսկ հիմա էլ Թանթաուին: Արդյոք նրանք դրանից ավելի երջանիկ ու հարուստ կդառնան, մեծ հարց է: Ավելի շուտ ոչ, քան այո:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Հեյդար Ալիևը երբեք թույլ չէր տա այն անզուսպ հայատյացությունը, որն այժմ տիրում է Ադրբեջանում
Երևում է, «նավթը» և «ժողովրդավարությունը» Վաշինգտոնի համար վաղուց հոմանիշներ են դարձել, ինչը նորություն չէ
Պետք է փաստել, որ Ռուսաստանը 50 տարի անց իսկապես կդառնա մահմեդական երկիր, ինչի մասին խոսել են դեռ ամերիկյան փորձագետները ԽՍՀՄ ժամանակ
Թուրքիան, հայտնվելով սունիթների դաշինքում, կարող է բավարարվել միայն մահմեդական աղանդներից մեկի առաջնորդի դերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել

Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել

 Բաժնի այլ նյութերը
Իրան-«վեցնյակ»` բանակցությունների երկրորդ փուլին սպասելիս Վերջնական նպատակը բոլորովին պատերազմը չէ, ինչպես մտածում են Իսրայելում, այլ իրանական միջուկային ծրագիրը զսպելը
Քրիստոնեությունն աստիճանաբար զիջո՞ւմ է իսլամին Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՌՈՒԵ-ի հետ, գրեթե անհնար է պատկերացնել ցանկացած այլ քրիստոնեական հավատում
Իսլամ՝ Արևմուտքի նոր ֆոբիան Սառը պատերազմն ավարտվեց, և «ռուսներին» փոխարինելու եկավ նոր թշնամին՝ իսլամական արմատականությունը և ֆունդամենտալիզմը, և դա շատ լուրջ էր