![]() Լևոն Արոնյանը 3-րդ անգամ դարձավ Վեյկ ան Զեեի հաղթող և հրաժարվեց հանդես գալ Բաքվում աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարումՇաբաթվա հիմնական շախմատային իրադարձությունների ամփոփում Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ անգամ դարձավ Վեյկ ան Զեեի սուպերառաջնության հաղթող: «Ես շատ գոհ եմ, որ հաջողվեց այսքան լավ խաղալ: Շատ հաճելի է, որ այսքան մարդ կարողացա ուրախացնել»,- Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթանակից հետո ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: PanARMENIAN.Net - Արոնյանը 13 տուրում տարավ 7 հաղթանակ, 4 անգամ ոչ ոքի խաղաց և միայն երկու անգամ զիջեց՝ երրորդ անգամ նվաճելով Վեյկ ան Զեեի հաղթողի կոչումը: «Սա լավագույն մրցաշարն էր իմ կարիերայում: Անշուշտ, ես շատ մրցաշարերում եմ հաղթել, սակայն որ ամբողջությամբ վերահսկեմ խաղը՝ դա միշտ չի, որ հաջողվել է: Իսկ այստեղ ինձ թվում էր, որ ես բավականին վերահսկում էի իրավիճակը շատ դեպքերում»,-Արոնյանի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն: Ըստ շախմատիստի, նա իրար ետևից մի քանի մրցաշարերի մասնակցեց 2011թ. վերջում. «Մրցաշարերի շարքից հետո ես որոշեցի հանգստանալ: Մեկ ամիս ես չեմ մոտեցել խաղատախտակին, ուղղակի հանգստացել եմ ու ինձ թվում էր, որ դա կարող է վտանգավոր լինել, քանի որ իմ մրցակիցները հավանաբար այդ ժամանակ աշխատում էին: Սակայն, պարզվեց, որ թարմ ուղեղն էլ ինչ-որ բան արժի: Իմ բախտը բերեց, որ որոշ մրցակիցներ չկարողացան դիմադրել իմ հին հնարքներին»: Արոնյանը հավելել է նաև, որ դեռ չգիտի, երբ տեղի կունենա հաջորդ մրցաշարը և դեռ չի մտածել դրա մասին. «Սակայն, հավանաբար, հաջորդ խաղը տեղի կունենա Վլադիմիր Կրամնիկի հետ, ապրիլին»: Ռուս շախմատիստը հայտարարել է, որ Վեյ ան Զեե է եկել, որպեսզի պայմանագիր կնքի Արոնյանի հետ: Շախմատիստներն ապրիլի 21-29-ը Ցյուրիխում անցկացնելու են դասական շախմատի մարզումային հանդիպում: «Լինարես» շախմատային մրցաշարը նույնպես կայանալու է ապրիլի երկրորդ կեսին, և Կրամնիկն ու Արոնյանը չեն կարող մասնակցել դրան: Արոնյանի և Կրամնիկի հանդիպումը նախապատրաստական աշխատանք է լինելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի համար: Փետրվարի 2-ին Լևոն Արոնյանը նամակ է հղել ՖԻԴԵ-ի ղեկավար Կիրսան Իլյումժինովին և Նախագահական խորհրդի անդամներին: Արոնյանը գրել է, որ ԶԼՄ-ներից նրան հայտնի է դարձել, որ Ադրբեջանի և Բուլղարիայի շախմատի ֆեդերացիաները աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն անցկացնելու հայտ են ներկայացրել: «Ես կցանկանայի հայտնել ձեզ, որ ընդհանուր մթնոլորտն Ադրբեջանում ու շարունակվող լարվածությունը մեր երկրների միջև անհնար են դարձնում իմ մասնակցությունը մրցաշարին Ադրբեջանորմ: Այնպիսի պատասխանատու և կարևոր մրցաշարը, ինչպիսին աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն է, պահանջում է հանգստություն և հատուկ կենտրոնացում: Շախմատի հետ կապ չունեցող ոչ մի հանգամանք չպետք է խանգարի գրոսմայստերին ցուցադրել իր վարպետությունը: Ցավոք, այդ պահի դրությամբ ոչ մի հայ չի կարող բարենպաստ կամ նորմալ հոգեբանական վիճակ գտնել Ադրբեջանում, իսկ դա անհրաժեշտ է: Ըստ իս, բոլոր մասնակիցները պետք է լինեն հավասար պայմաններում, ինչն անհնար կլինի, եթե մրցաշարն անցնի Ադրբեջանում: Անվտանգության երաշխիքները կամ այլ լրացուցիչ աջակցությունը չեն փրկի իրավիճակը»,-գրել է հայ շախմատիստը: Նա նշել է, որ ուրախ կլինի մասնակցել մրցաշարին ցանկացած այլ երկրում, սակայն նրա մասնակցությունը մրցաշարին բացառվում է, եթե այն անցնի Ադրբեջանում: «Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք իմ նկատառումները, Խորհրդում մրցաշարի անցկացման վայրը ընտրելիս»: 2011թ. ևս Արոնյանը հրաժարվեց խաղալ Ադրբեջանում և հավակնորդների խաղերը տեղափոխվեցին Կազան: Վերջին մի քանի օրերին մրցաշարն ընդունելու պատրաստակամություն են հայտնել Ադրբեջանի ու Բուլղարիայի շախմատի ֆեդերացիաները: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News «Հրազդանի» բացումը կատարեցին «Արարատն» ու ողջ հայությունը «Հրազդանի» տարածքում առևտրի կենտրոնի կառուցումը կքննարկվի ԱԺ ընտրություններից հետո «Հրազդանը» սրտատրոփ ու կարոտով սպասում է ֆուտբոլային հաղթանակած հանդիպումների «Հրազդանի» պես գեղեցիկ և շքեզ ստադիոնը մեծ վերելք կհաղորդի նաև մեր ազգային հավաքականին Հայ ըմբիշները՝ Եվրոպայի առաջնությունից իրենց տպավորությունների մասին Հայաստանի հավաքականի մյուս ընկերական հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի փետրվարյան վարկանիշում բարձրացել է ռեկորդային 41-րդ տեղը |