![]() Հայաստանում շաբաթը զարմանալիորեն սոցիալական էր2012-ի Հայաստանի պետբյուջեով առաջին անգամ նախատեսվում է 18 մլրդ դրամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի համար Հայաստանում շաբաթը զարմանալիորեն սոցիալական էր: Այդ շրջանում իշխանություններին հաջողվեց շոշափել հանրային կյանքի միանգամից մի քանի ուղություններ՝ բնակչության անապահով խավեր, այդ թվում զինվորական ծառայությունն անցած երիտասարդներ, գյուղացիներ և նույնիսկ պետական ծառայողներ: PanARMENIAN.Net - Այսպիսով, մեր պաշտոնյաներն արդեն գալիք շաբաթվա կեսին կստանան երկար սպասված սերտիֆիկատներ, որոնք կհեշտացնեն նրանց կյանքը և խթան կդառնան, որպեսզի նրանք ավելի լավ աշխատեն: 2012-ի Հայաստանի պետբյուջեով առաջին անգամ նախատեսվում է 18 մլրդ դրամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի համար: 2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար: Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքի անմիջական անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել հետևյալ սոցիալական ծառայություններից` բժշկական ապահովագրություն, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքում: Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ին հաստատել է ֆերմերներին աջակցելու պետական ծրագիրը: Հայաստանի ռեզերվային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացվելու է 1,3 մլրդ դրամ` ֆերմերների կողմից 12 600 տ անհրաժեշտ դիզվառելիքի ձեռքբերմանն աջակցելու համար: Ըստ նրա, դիզվառելիքի բաշխումը կսկսվի 2012թ փետրվարի 15-ից, որպեսզի ֆերմերները կարողանան պատշաճ կերպով իրականացնել գարնանային աշխատանքներ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ արդեն երկրորդ տարին է կառավարության ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսության ոլորտը: «Կառավարության այսօրվա որոշմամբ մենք մեկնարկում ենք նոր ծրագիր, որը բոլոր համայնքների համար մատչելի է դարձնում դիզվառելիքը: Դա թույլ կտա ընդլայնել ցանքատարածքները և հանդիսանում է գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի ձևավորման հիմք»,-ընդգծել է նա: Ինչպես հայտնել է վարչապետը, ֆերմերներին դիզվառելիքը վաճառվելու է լիտրի դիմաց 350 դրամով և արդեն ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը, որը վերջին եռամսյակի ընթացքում ամենաէժան գներն է ներկայացրել և հնարավորություն ունի այդ դիզվառելիքը համայնքներին հասցնելու: Այսուհետ կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն սոցիալական հարցերը, մանավորապես, կրթության մատչելիության բարձրացումը բնակչության անապահով շերտերի համար: Այդ մասին փետրվարի 2-ին, բացելով նիստը, հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, կրթության հասանելիության բարձրացումն ինչ-որ առումով կնպաստի աղքատության հաղթահարմանը: «Այն ընտանիքները, որոնք չեն կարող կրթություն տալ երեխաներին, ավելի հաճախ են բախվում աղքատության հետ: Այսուհետ մեր ծրագրերն ուղղվելու են կրթության հասանելիության ապահովմանը Հայաստանում»,-ասել է նա: Հայաստանի կառավարությունը մտահոգված է բանակում ծառայած երիտասարդների հետագա ճակատագրով: «Երբ երիտասարդը ծառայում է բանակում ու վերադառնում է, նրա առջև հարց է առաջանում, թե ինչպես է դասավորվելու նրա հետագա ճակատագիրը»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այսուհետ, բանակում կաշխատեն յուրաքանչյուր զինծառայողի հետ, որոշելու համար նրա ցանկություններն ու հնարավորությունները հետագա կյանքը դասավորելու համար, աջակցություն կցուցաբերվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան որոշում կայացնել ու շարունակել կրթությունը: «Դա նշանակում է, որ ծնողները, բանակ ուղարկելով իրենց երեխաներին, պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կկարողանա հոգալ նրանց հետագա ճակատագրի մասին»,-հավելել է վարչապետը: Բայց ահա կնվազի արդյոք երկրում աղքատությունը բնակչության գրագիտությունը բարձրացնելու հաշվին և երբ դա տեղի կունենա, առայժմ դժվար է ասել, քանի որ հարցը երկրում անցկացվող քաղաքականության հետևողականության մեջ է և, ամենագլխավորը, կոռուպցիայի դեմ պայքարի: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
Վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանում իրավիճակը դեռևս կայուն է, իսկ 2012-ի փետրվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,9 տոկոսանոց գնանկում Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզին կարելի է ձեռք բերել 520, «Պրեմիում» տեսակի` 490, «Ռեգուլյար» տեսակի` 470 դրամով Չնայած նրան, որ Հայաստանում արտադրված արտադրանքը բարձր որակ ունի, այնուամենայնիվ, շատ արգելքներ կան դրա արտահանման համար Քրիստոս Պոլիզողոպուլոս. Հունաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ԵՄ հետ Ասոցիացտիվ համաձայնություն ստորագրելու ճանապարհին Հայաստանին աջակցելու համար Հայաստանը և ՄԱԳԱՏԷ-ն ընդհանուր նպատակ ունեն՝ ապահովել գործող ԱԷԿ-ի անվտանգությունը Հայաստանի բանկային համակարգը ոչ միայն աճ է ցուցադրում, այլ նաև հայացքն ուղղել է Հոնկոնգ և Շանհայ Հայաստանի ռազմավարական օբյեկտները՝ երկաթուղին և ատոմակայանը, իշխանությունների սևեռուն ուշադրության տակ են |