Հայաստանը միայն ուրախ է Ռուսաստանի հետ համագործակցության համար, որը 9 մլրդ ռուբլի կուղորդի գյուղտեխնիկայի նորացմանը

Հայաստանը միայն ուրախ է Ռուսաստանի հետ համագործակցության համար, որը 9 մլրդ ռուբլի կուղորդի գյուղտեխնիկայի նորացմանը

Իրագործման առաջին տարին հատկացված միջոցներով պլանավորվում է թարմացնել 4,5 հազար միավոր տեխնիկա

Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ագրարային ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման վերաբերյալ: Այդ մասին ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հետ մամլո ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք պայմանավորվել ենք համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, սերմնաբուծությունը, կենդանաբուծությունը»,- ասել է հայ վարչապետը:

PanARMENIAN.Net - Իր հերթին Զուբկովը նշել է. «Մենք անցկացրել ենք կառուցողական և արդյունավետ բանակցություններ ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ»: Փոխվարչապետը հայտնել է, որ վերջին 4 տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 16 տոկոսով՝ 1 մլրդ դոլարով, և «դա դեռ վերջը չէ»:

Հայաստանի հետ համատեղ պոտենցիալ նախագծերից Զուբկովն առանձնացրել է ջերմոցային և կենդանաբուծական համալիրների կառուցումը, գյուղատնտեսական տեխնիկայի առաքումը կազմակերպելը, սերմնաբուծությունը, թռչնաբուծությունը:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համոզված է բանակցությունների հաջող ավարտի և հանրապետությունում ռուսական «Ռոսագրոլիզինգ» և բելառուսական «Պրոմագրոլիզինգ» ընկերությունների ներկայացուցչությունների բացվելու մեջ: «Մենք այժմ գտնվում ենք բանակցային գործընթացում, և համոզված եմ, որ այս գործընթացում հաջողություններ կունենանք»,- հայտարարել է նա:

Այս առնչությամբ Սերգո Կարապետյանը հավելել է, որ 2012թ փետրվարի 6-7 այցի շրջանակներում Ռուսատանի փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը ուշադրություն է դարձրել «Ռոսագրոլիզինգի» ներկայացուցչության բացմանը: Նա նաև հաղորդել է, որ ըստ բելառուսական «Պրոմագրոլիզինգի» հետ վերջնական համաձայնությունների, ֆերմերներին հատկացվելու է 4 տոկոս` 6 տարի ժամկետով տրակտորների և 8 տարի կոմբայնների համար:

Դրանք լիովին լավատեսական պլաններ են, քանի որ ՌԴ կառավարությունը երեք տարում մտադիր է 9մլրդ ռուբլի (117 մլրդ դրամ) ուղորդել գյուղտեխնիկայի նորացմանը: Ռուսաստանի գյուղացիական և գյուղատնտեսական կոոպերատիվների ասոցիացիայի 23-րդ համագումարում նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը: Այս տարի գյուղատնտեսական տեխնիկայի նորացման ծրագրին հատկացվելու է 3,5 մլրդ ռուբլի դաշնային բյուջեից, 5մլրդ ռուբլի՝ «Ռոսագրոլիզինգի» կանոնադրական կապիտալից: Ծրագրի ֆինանսավորման արդյունքում 2012-ին տրամադրվելու է 8,5 մլրդ ռուբլի:

Իրագործման առաջին տարում հատկացված միջոցներով նախատեսվում է թարմացնել 4,5 հազար միավոր տեխնիկա: Ընդ որում, ինչպես նշել է Զուբկովը, դա պետք է այնպես անել, որպեսզի ծրագրի իրագործումը սկսվի փետրվար-մարտին, որպեսզի գյուղացիները տեխնիկա ստանան գարնանային դաշտային աշխատանքների սկզբին:

Սակայն հայ ֆերմերներն առայժմ կարող են միայն երազել նման արտոնյալ պայմաններով տեխնիկա ձեռք բերելու մասին և բավարարվել հին տրակտորների վարձակալությամբ, որի հաշվին անհնար է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և հետևաբար եկամուտը: Իսկ առայժմ մեզ մոտ նման տվյալներ են. գյուղտեխնիկայի մոտ 50 տոկոսը հայ ֆերմերները օգտագործում են մոտ 25 տարի, և այն թարմացվելու կարիք ունի:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---