Հայաստանի ռազմավարական օբյեկտները՝ երկաթուղին և ատոմակայանը, իշխանությունների սևեռուն ուշադրության տակ են

Հայաստանի ռազմավարական օբյեկտները՝ երկաթուղին և ատոմակայանը, իշխանությունների սևեռուն ուշադրության տակ են

Հայաստանի կառավարությունը մտադիր է գնահատել գործող Հայկական ԱԷԿ շահագործման ժամկետների երկարացման հնարավորությունները

Հայաստանի իշխանությունների և հասարակության ուշադրության կնետրոնում այս շաբաթ ռազմավարական օբյեկտներն էին: Առաջին հերթին դա վերաբերվում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությանը: ՀԿԵ նոր ղեկավար է դարձել Վիկտոր Ռեբեցը, որը մինչ այդ զբաղեցնում էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի իշխանության դաշնային և տարածաշրջանային մարմինների փոխգործակցության բաժնի պետի պաշտոնը: ՀԿԵ նոր գլխավոր տնօրենի ներկայացման պաշտոնական արարողությունը կայացել է Երևանում փետրվարի 15-ին, որին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը:

PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը կարծում է, որ Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը իրական է: «Իրանի հետ համագործակցության շուրջ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն դրանք մենք չենք ստեղծում»,- հայտարարել է նա մամուլի ճեպազրույցի ընթացքում`«ՀԿԵ» ՓԲԸ նոր գլխավոր տնօրենին ներկայացնելուց հետո: «Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, իսկ այս նախագիծը կարող է իրականացվել միայն միջպետական համաձայնությունների հիման վրա»,-ընդգծել է Յակունինը:

Իր հերթին ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքներում Չինաստանի հնարավոր ներդրումների մասին հարցին, ընդգծել է, որ բանակցություններ տարվում են բոլոր հետաքրքրվող ներդրողների հետ: Արդյունքները կհայտարարվեն հստակ արդյունքներից հետո միայն: Նախարարը հայտնել է նաև, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը կարժենա մոտավորապես 1,7-2,8 մլրդ դոլար:

Պետք է նշել, որ ինչպես Հայաստանի նախագահը, այնպես էլ վարչապետը և տրանսպորտի նախարարը լիովին գոհ էին ՀԿԵ նախկին ղեկավար Շևքեթ Շայդուլինի աշխատանքի արդյունքներից, ինչի համար շնորհակալություն են հայտնել նրան՝ հաջողություններ մաղթելով նոր աշխատանքի վայրում:

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մտադիր է գնահատել գործող Հայկական ԱԷԿ շահագործման ժամկետների երկարացման հնարավորությունները: Այդ մասին փետրվարի 16-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով, 2011-ի ընթացքում զգալի աշխատանք է տարվել նրա անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ, «բայց դեռ շատ անելիքներ կան», այդ թվում՝ մշակել միջոցառումների շարք այդ ուղղությամբ: «Հաշվի առնելով բոլոր այդ աշխատանքները և այն, որ միջազգային փորձը թույլ է տալիս այտոմակայանի կյանքի երկարացում, մենք կփորձենք երկարացնել մեր կայանի կյանքը 10 տարով, այդ թվում՝ անհրաժեշտ ներդրումներ կատարելու հաշվին, մինչև նոր էներգաբլոկ կառուցելը»,- բացատրել է նա:

Անդրադառնալով նոր ատոմակայանի գործարկման ժամկետներին՝ Մովսիսյանը ենթադրել է, որ դա կլինի 2019-2020 թթ. և հավելել, որ դրա կառուցման ծրագիրը չի ուշանում, ուղղակի «ներդրողներն ավելի պահպանողական են դարձել ատոմակայանների մեջ ներդրումների հանդեպ ճապոնական Ֆուկուսիմայի դեպքերից հետո»:

Այնուամենայնիվ, նախարարը որոշակի առաջընթաց է տեսնում այդ գործում, քանի որ «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի վերջերս կատարած այցի ժամանակ հաստատվել են նոր էներգաբլոկի շինարարության նախագծի մինչև 50 տոկոս ֆինանսավորման վերաբերյալ պայմանավորվածությունները: Մովսիսյանը հավելել է, որ ռուսական կողմն առաջարկում է Հայաստանին, որ ինքը հայթայթի մնացած միջոցնցերը և չներգրավի ներդրողների: «Բայց մենք լավ պայմանների դեպքում չենք բացառում այլ ընկերությունների մասնակցության հնարավորությունը»,- ասել է նա:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---