Իրանի միջուկային ծրագիրը  որպես նրա՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու դեմ գործիք

Իրանի միջուկային ծրագիրը որպես նրա՝ տարածաշրջանային գերտերություն դառնալու դեմ գործիք

Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները թելադրված են տնտեսական պատկերացումներով և ողջ աշխարհում հարուստ հանքավայրերը ձեռք բերելու նավթային լոբբի ցանկությամբ

Իրանի միջուկային ծրագիրը դեռ երկար ժամանակ է մնալու Արևմուտքի սևեռուն ուշադրության առարկան: Չնայած Իսրայելի առույգ ռազմատենչ հայտարարություններին, միջուկային օբյեկտների վրա ռազմական հարձակումն ավելի ու ավելի պրոբլեմատիկ է դառնում: Ամեն ինչ, ինչպես միշտ, հենվում է տեխնիկական բարդությունների վրա՝ ռմբարկուների թռիչքների հեռավորությունը, նպատակներ որոնելը և խոցելը, հնարավոր հետևանքները:

PanARMENIAN.Net - Իրավիճակն, ամեն դեպքում, մինչև վերջ փակուղային չէ. Իրանում գտնվում է ՄԱԳԱՏԷ տեսչությունը, որը, Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, չի ստուգելու միջուկային օբյեկտները, ինչպես նախորդ անգամ, այլ խնդրի շուրջ անցկացնելու է բանակցություններ: Միաժամանակ, ամերիկյան զինվորական փորձագետները համոզված են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը, որի անցկացումը չի բացառում իսրայելական ղեկավարությունը, հեշտ խնդիր չի լինի: Ինչպես գրում է The New York Times-ը, գործողության հաջողության համար անհրաժեշտ է առնվազն հարյուր ինքնաթիռ: «Այդ թիվը պայմանավորված է մի քանի պատճառներով: Առաջին հերթին, իսրայելական F-15-ը և F-16-ը չեն կարող հաղթահարել մինչև իրենց նպատակներն ունեցած հեռավորությունը և ետ գնալ առանց վերալցավորման, ուստի հարկ կլինի օդ բարձրացնել լցավորող ինքնաթիռներ: Դրանց պաշտպանության համար անհրաժեշտ են լրացուցիչ կործանիչներ, որոնց, իրենց հերթին, անհրաժեշտ է լցավորում: Երկրորդ, իսրայելական ինքնաթիռները չեն կարող ուղղակի հասնել միջուկային օբյեկտներին, ռումբեր նետել և ետ վերադառնալ Իրանի հակահրթիռային պաշտպանության ակտիվ հակազդեցության պատճառով: Երրորդ, բազմաթիվ իրանական միջուկային օբյեկտները ցրված են երկրով մեկ, դրանց մի մասն ուժեղ ամրապնդված են: Ուստի դրանց արդյունավետ ոչնչացման համար անհրաժեշտ է ոչ թե մեկ-երkու ռումբ, այլ մի քանի ինքնաթիռների հարվածների շարք»,- նշում են մասնագետները:Սակայն նրանց մեծամասնությունը ենթադրում են, որ իսրայելցիների համար շատ բարդ կլինի ինքնուրույն գործողություն իրականացնել Իրանի դեմ: Նրանք նշում են, որ նույնիսկ ամերիկյան ռազմաօդային ուժերի համար, որոնք գտնվում են Իրանի հետ սահմանի բազաներում, իրենց ավելի լայն միջոցներով և ուժերով շատ դժվար կլինի համապատասխան վնաս հասցնել միջուկային օբյեկտներին: «Աշխարհում գոյություն ունի միայն մեկ գերտերություն, որն ի զորու է լուծել այդ խնդիրը: Իսկ Իսրայելը կարող է միայն այստեղ և այնտեղ կետային հարվածներ հասցնել»,- ասել է պաշտոնաթող գեներալ Դևիդ Դեպտուլան:

Իրանի վրա հարվածի դեմ է տրամադրված նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով հայտարարել է, որ «Իրանի վրա հարվածն ահռելի ցնցում կլինի բոլորի համար, ոչ միայն տարածշրջանի»: Նրա խոսքով, ՀԱՊԿ երկրները տարբեր սցենարներ են մշակում ԻԻՀ դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, սակայն «ոչ այդքան ակտիվ, քանի որ հույս ունեն խուսափել խնդրի ռազմական լուծումից»:

Բայց, ըստ էության, բանը միայն միջուկային ծրագրի մեջ չէ, հարցն ավելի լուրջ է՝ կդառնա Իրանը տարածաշրջանային գերտերություն, թե ոչ: Այս հարցում ԱՄՆ-ը տեղի է տալիս Թուրքիային, որը խոսքով սատարում է Թեհրանին, բայց իրականում ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա Իրանի ուժեղացումը: Վերջ ի վերջո, ռումբ պատրաստելը բավական դժվար է, դա պայթուցիկներով կապկպված գրոհային չէ: Պետք են կրողներ, պետք են փորձակումներ, ուրանի հետ անմիջական կապ չունեցող շատ բաներ, ի վերջո, անհրաժեշտ է հատուկ ձուլվածքից ռումբի կմախք: Հազիվ թե այդ ամենն Իրանն արդեն ունի: Առանց վերերկրյա փորձարկումների անհնար է ստուգել, թե ինչ է ստացվել, իսկ դա արդեն անհնար է գաղտնի պահել: Ենթադրենք, Իրանը ձեռք կբերի զինական ուրանի անհրաժեշտ քանակություն: Իսկ հետո՞: Բայց ահա այդ «հետոյի» մասին ոչ ոք չի գրում և չի խոսում: Իսկ ներկա փուլում մեղադրել Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ չի ստացվում: Չմոռանանք, որ ռեակտորների համար անցյալ դարի 70-80-ականներին բաղադրամասեր էին մատակարարում Ֆրանսիան և Գերմանիան: ԱՄՆ-ը նույնպես երրորդ երկրների միջոցով անմասն չի մնացել: Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները թելադրված են տնտեսական պատկերացումներով և ողջ աշխարհում հարուստ հանքավայրերը ձեռք բերելու նավթային լոբբի ցանկությամբ: Եթե Ահմադինեժադը համաձայվեր խաղալ այդ կանոններով, նրա միջուկային ծրագրի շուրջ ոչ մի աղմուկ չէր լինի: Ուղղակի կկրկնվեր Պակիստանի հետ պատմությունը, որն ունի ռումբ, բայց ի վիճակի չէ այն պայթեցնել…

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Հեյդար Ալիևը երբեք թույլ չէր տա այն անզուսպ հայատյացությունը, որն այժմ տիրում է Ադրբեջանում
Երևում է, «նավթը» և «ժողովրդավարությունը» Վաշինգտոնի համար վաղուց հոմանիշներ են դարձել, ինչը նորություն չէ
Պետք է փաստել, որ Ռուսաստանը 50 տարի անց իսկապես կդառնա մահմեդական երկիր, ինչի մասին խոսել են դեռ ամերիկյան փորձագետները ԽՍՀՄ ժամանակ
Թուրքիան, հայտնվելով սունիթների դաշինքում, կարող է բավարարվել միայն մահմեդական աղանդներից մեկի առաջնորդի դերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել

Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել

 Բաժնի այլ նյութերը
Իրան-«վեցնյակ»` բանակցությունների երկրորդ փուլին սպասելիս Վերջնական նպատակը բոլորովին պատերազմը չէ, ինչպես մտածում են Իսրայելում, այլ իրանական միջուկային ծրագիրը զսպելը
Քրիստոնեությունն աստիճանաբար զիջո՞ւմ է իսլամին Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՌՈՒԵ-ի հետ, գրեթե անհնար է պատկերացնել ցանկացած այլ քրիստոնեական հավատում
Իսլամ՝ Արևմուտքի նոր ֆոբիան Սառը պատերազմն ավարտվեց, և «ռուսներին» փոխարինելու եկավ նոր թշնամին՝ իսլամական արմատականությունը և ֆունդամենտալիզմը, և դա շատ լուրջ էր