Լեշեկ Բալցերովիչ. Հայաստանի տնտեսությունը պետք է խուսափի «մեծ բումերից»16 սեպտեմբերի 2010 «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել 1989-1991թթ. Լեհաստանի փոխվարչապետ, Լեհաստանի ազգային բանկի նախկին նախագահ, լեհական տնտեսական բարեփոխումների գաղափարախոս, պրոֆեսոր Լեշեկ Բալցերովիչը: PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում Լեշեկ Բալցերովիչը պատմել է Հայաստանում ճգնաժամի հետևանքները հաղթահարելու մեթոդների, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունները խորացնելու հնարավորության մասին: Արա Գրիգորյան. ԵԿԳ-ն վերջնականապես «հաշիվները կմաքրի ճգնաժամի» հետ և նոր 50-ամյա կոնյակ կարտադրի13 սեպտեմբերի 2010 2009 թվականին հայկական ամենահայտնի «Արարատ» ապրանքանիշը ծանր ժամանակներ ապրեց` վաճառքի անկումը մեկ տարում կազմեց 35 տոկոս, սակայն ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսին գրանցվեց վաճառքի ծավալի 10 տոկոս աճ: Նման անկման պայմաններում գործարանը կրճատեց խաղողի մթերման ծավալները ընդամենը 10 տոկոսով` հավանաբար «ԱրԱրԱտի» ղեկավարությունը լավատեսորեն է գնահատում վաճառքների ծավալն ապագայում: Ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս գալու համար Երևանի կոնյակի գործարանը մի շարք միջոցներ է ձեռնարկել` կոնյակի իրացման աշխարհագրության ընդլայնման և շշալցման արտադրամասի վերազինման ուղղությամբ, որի համար պահանջվեց 352 մլն դրամ: Առաջիկա ծրագրերի և նոր 50-ամյա կոնյակի արտադրության մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին է պատմել ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Իրինա Կոտլյառովա. «Պռվա» ընկերությունը ներկայանում է Հայաստանում որպես դինամիկ զարգացող բուլղարական ընկերություն21 հունիսի 2010 Հայաստանի ներդրումային-խորհրդատվական շուկայում ակնկալվում է նոր խաղացող` Բուլղարիայի «Պռվա» «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» մուտքը, որի պաշտոնական ներկայացուցչությունը կբացվի Հայաստանում հունիսի 30-ին: Այն մասին, թե ինչ դժվարություններ են առաջացել ընկերության ճանապարհին և նրա հեռանկարային ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում պատմել է «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» նախագահ Իրինա Կոտլյառովան: Անդրանիկ Օհանջանյան. Հայկական ապահովագրական շուկան գտնվում է սպասողական վիճակում` կապված Պարտադիր ապահովագրման մասին օրենքի ներմուծման հետ16 հունիսի 2010 Հայաստանի խորհրդարանը մայիսի 18-ին ընդունեց «Տրանսպորտային միջոցների օգտագործման քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, որի համաձայն պարտադիր ապահովագրումը երկրում կսկսի գործել 2011-ի հունվարի 1-ից: Թե ինչպիսի փոփոխությունների կհանգեցի պարտադիր ապահովագրման ներմուծումն ապահովագրական շուկայում, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի» իրավաբանական անձանց միության տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը: Մխիթար Միքայելյանը. Ավտոբիզնեսում ճգնաժամի հաղթահարման իրական արդյունքները նկատելի կլինեն 2010 թ. աշնանը21 մայիսի 2010 Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման բարձր մաքսատուրքերը պայմանավորված են այն բանով, որ մեր պետությունը ներմուծող է, և բյուջեի եկամուտների մեծ մասը ձևավորվում է պետական սահմանի վրա գանձվող հարկերից: Այս մասին և ավտոբիզնեսի այլ առանձնահատկությունների մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է «Կարկոմավտո» ՍՊԸ ֆինանսական գծով փոխտնօրեն Մխիթար Միքայելյանը: Հայկ Միրզոյան. Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել արդյունաբերական ոլորտի պոտենցիալի ուսումնասիրությանը15 ապրիլի 2010 2010-ի հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որի գլխավոր նպատակներից է բարենպաստ միջավայրի ստեղծումը, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը` որպես ինդուստրիալ ուղղվածություն ունեցող պետություն, ՀՆԱ կազմում արդյունաբերության բաժինը մեծացնելու միջոցով: Այն մասին, որ այս հայեցակարգը մեծ գործընթացի սկիզբ է, PanARMENIAN.Net-ի թղթկցի հետ հարցազրույցում պատմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Բերտոլդ Հերցֆելդ. Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի և զարգացնի տնտեսությունը 7 ապրիլի 2010 Շատ փորձագետների կանխատեսումներով Հայաստանի տնտեսությունը գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու վերջին փուլում, որը երևան հանեց նրա առավել խոցելի կողմերը և լավ դասեր տվեց. թույլ դիվերսիֆիկացիա, կախվածություն դրամական փոխանցումներից, տեղական արտադրողին խթանելու անհրաժեշտություն, ինչը թույլ կտա մեծացնել արտահանման ծավալները: 2010-ի վերաբերյալ իր տեսակետի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է “ՊրոԿրեդիտ Բանկ” ՓԲԸ-ի տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը: Էդվարդ Օրեմյան, Վարդան Գեւորգյան. 2010 թ. հիփոթեքային շուկայի կտրուկ աճ չի սպասվում22 փետրվարի 2010 2009 թ. Հայաստանի տնտեսության համար դժվարին տարի էր` ի հայտ եկան խոցելի կողմերը: Հիփոթեքային շուկային ճգնաժամի հասցրած հարվածը որոշ չափով թուլացնելու համար ՀՀ կառավարությունն ու ԿԲ-ն հանդես եկան մի շարք նախաձեռնություններով: Հիփոթեքային շուկայի վրա դրանց արդյունքների եւ միտումների, օրենսդրական դաշտում բարեփոխումների հիմնախնդիրների եւ «հիփոթեքային իրողությունների մասին» քաղաքացիների տեղեկացվածությունը բարձրացնելու, ինչպես նաեւ 2010 թ. Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ընկերակցության ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցի ընթացքում պատմեցին այդ ընկերակցության գործադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը եւ Հայաստանում միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից իրականացվող «Հայաստանի բանկային համակարգի զարգացումը» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Վարդան Գեւորգյանը: Փիրուզ Սարգսյան. Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ձգտում է առաջատար դառնալ ԱՊՀ երկրներում25 հունվարի 2010 Լրանում է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մեկ տարին: Այն մասին, թե ինչ դժվարություններ են եղել նոր ինստիտուտի կայացման ճանապարհին, այս սեղմ ժամկետում նրա գրանցած հաջողությունների, ինչպես նաեւ ապագայի ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Տիգրան Ջրբաշյան. Ամերիաբանկը կոտրում է կարծրատիպերը եւ գնում է առաջ` իր երազանքի ետեւից29 դեկտեմբերի 2009 Անցնող «ճգնաժամային» տարին ծանր էր Հայաստանի տնտեսության, այդ թվում նաեւ երկրի բանկային հատվածի համար: Այն մասին, թե ինչպես Ամերիաբանկը հաղթահարեց իր առջեւ ծառացած մարտահրավերները եւ ինչ նվաճումների հասավ 2009թ., ինչպես նաեւ բանկի հեռանկարային ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: | ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում «Գիտուժը»` փողի ու պետության մասին. Ինչպես քաղել գիտության պտուղներն ու չծերանալ` ծառը ջրելով Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք. Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix Ամերիաբանկը 2024-ի լավագույն բանկն է ՀՀ-ում, ըստ Global Finance-ի «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ Ապրիլի 1–ից առցանց անմաքս առևտրի շեմը 200,000 դրամից կդառնա 200 եվրո Սահմանվել է 200 եվրո (մոտ 84,000 դրամ) և 31 կգ արտոնության շեմը 2024–ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի փոխվի 2024 թ. պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա |