Մինչեւ տարեվերջ «Գազպրոմը» կորոշի Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը իր մասնակցության հարցը22 ապրիլի 2006 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ «Գազպրոմը» կորոշի Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը իր մասնակցության հարցը: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ կա միայն համաձայնություն ընկերության եւ Հայաստանի էներգետիկայի նախարարության միջեւ, սակայն այն կրում է շրջանակային բնույթ եւ չի անդրադառնում մանրամասներին: Ռյազանովը տեղեկացրեց, որ այդ հարցով զբաղվում է աշխատանքային խումբը, որին մեկ տարի կպահանջվի բոլոր մանրամասները պարզելու եւ կոնկրետ հարցերը լուծելու համար: Մասնավորապես, ըստ Ռյազանովի, աշխատանքային խումբը կքննարկի այն էներգետիկ օբյեկտների ցանկի հետ կապված հարցերը, որոնք հեռանկարում կընդգրկվեն այդ նախագծում, ինչպես նաեւ գազի վերամշակման ոլորտի հետ կապված հարցեր: Ըստ Ա.Ռյազանովի, կա «ԱրմՌոսգազպրոմ» համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալի հարցը»: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը «Գազպրոմի» մասնակցության համար կպահանջվի նաեւ միջկառավարական պայմանագիր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |