Moody's-ը նվազեցնում է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը ՌԴ դեմ պատժամիջոցների պատճառով

Moody's-ը նվազեցնում է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը ՌԴ դեմ պատժամիջոցների պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգալ Ռուսաստանում պատժամիջոցների պատճառով արձանագրված անկման բացասական հետևանքները: Ինչպես ասվում է Moody's Investors Service հաղորդագրության մեջ, հիմք ընդունելով առաջին կիսամյակում նետտո-արտահանման և մասնավոր դրամական փոխանցումների սպասվածից ավելի զգալի կրճատումը, ՀՆԱ աճի կանխատեսումը 3,2 տոկոսից նվազեցվել է մինչև 2,1 տոկոս 2014-ին և 3,6 տոկոսից մինչև 2,3 տոկոս 2015-ին:

«Այնուամենայնիվ, կառավարության խելամիտ ֆինանսական քաղաքականությունը և մակրոտնտեսական կայունությունը հիմնավորում է «կայուն» կանխատեսմամբ BA2 վարկանիշն»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Moody's-ը նշում է անմիջական և անուղղակի ռիսկերը Հայաստանի համար Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի ներկրման և արտահանման ընդհանուր ծավալի մոտ մեկ քառորդը, 2008-2012 թթ. ուղիղ արտասահմանյան ներդրումների գրեթե 45 տոկոսը, իսկ դրամական փոխանցումները Ռուսաստանից կազմում են ընդհանուր գումարի 90 տոկոսը: Դրամական փոխանցումների կտրուկ նվազումը, որոնք կազմում են Հայաստանի ՀՆԱ 15 տոկոսը, տնտեսական վիճակի վատթարացման պատճառ կդառնան:

Նշվում է, որ Հայաստանի վարկանիշը կարող է բարձրանալ, եթե երկրում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները հանգեցնեն տնտեսության առավել հավասարակշռված աճի ու բալանսի պակասուրդի զգալի կրճատման:

Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների հետևանքով նվազել են էկոնոմիկայի աճի տեմպերը, գնաճ է արձանագրվել, հարվածի տակ է հայտնվել ռուբլին: 2014-ի արդյունքներով ԱՄՀ-ն ռուսական ՀՆԱ 0,2 տոկոս աճ է ակնկալում:

Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական ու էներգետիկ ոլորտի ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել արևմուտքից 30 օրը գերազանցող ժամկետով, արգելվել են երկակի նշանակության ապրանքների առաքումը Ռուսաստան, հորատման և երկրաբանական հետախուզման համար նախատեսված աշխատանքների վարկավորումը: Ռուսաստանը պատասխանեց դրան պարենային ապրանքների համար սահմանված էմբարգոյով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---