ՀՀ-ից մսամթերքի արտահանումը ՌԴ կարող է վերսկսվել. Արգելքը հանվել է18 նոյեմբերի 2014 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Մսամթերքի արտահանումը ՌԴ, որն արգելվել էր դեռևս 2007 թվականին, նոյեմբերի 12-ից կարող է վերսկսվել. մսամթերք արտադրող և վերամշակող 11 տեղական արտադրողի հնարավորություն է ընձեռվել իրականացնել գառան, խոզի, տավարի և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում ՌԴ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում արտահանման թույլտվություն ստացած տնտեսավարողների հետ, որի ընթացքում հայրենական արտադրողներին կներկայացվեն արտահանվող մսամթերքին ներկայացվող Մաքսային միության պահանջները (փաթեթավորում, մակնշում և այլն) ու համապատասխան ընթացակարգերը: Նոյեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հայտնել է, որ նախնական տվյալներով տեղական արտադրողները կարող են ամսական արտահանել 2500-3000 տոննա մսամթերք: «Մենք արտահանման ավելի մեծ պոտնեցիալ ունենք: Կարծում եմ, որ արտահանումն իրականացնելուց հետո պարզ կդառնա, թե իրականում ինչ ծավալով արտահանում կարող ենք իրականացնել»,- ասել է Մկրտչյանը: Հարցին, թե արտահանման դեպքում ներքին շուկայում արդյոք մսամթերքը չի թանկանա, նա վստահեցրել է, որ թանկացում չի լինի, քանի որ հումքի 90 տոկոսից ավելին ներկրվում է Եվրոպայից, իսկ եվրոպական շուկայում մսամթերքի հումքի գինն էժանացել է, գրում է Panorama.am-ը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել էին ՌԴ` ռուս գործընկերների հետ քննարկելու տեղական շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել էին ինչպես ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկը, այնպես էլ միս-մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ռուսական շուկա արտահանելու նպատակով իրականացվելիք անհրաժեշտ գործողություններն ու ընթացակարգերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |