Ռոբերտ Քոչարյան. Աճում է Հայաստանն այցելած զբոսաշրջիկների թիվը

PanARMENIAN.Net - 2007 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կանցնի 500 հազարը: Այդ մասին երեկ լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Ծաղկաձորում Multy Rest House հյուրանոցային համալիրի բացման արարողության ժամանակ: Այդ կապակցությամբ, Ռ. Քոչարյանը նշել է, որ «տուրիզմի զարգացումն անհնար է բնապահպանության հարցերի նկատմամբ համապաստախան ուշադրության բացակայության դեպքում»: «Ոչ մի զբոսաշրջիկ չի ցանկանա ապրել կամ հանգստանալ ոչ գրավիչ պայմաններում»,- ասել է նախագահը, ավելացնելով, որ վերջին ժամանակներս Ծաղկաձորի բնապահպանական վիճակը բավականին բարելավվել է:

Հայաստանի ՎԱԾ-ի տվյալներով, 2006 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 270 հազար զբոսաշրջիկ: 2005 թվականի նույն շրջանի ցուցանիշների հետ համեմատած, զբոսաշրջիկների թիվը 18,3 տոկոսի աճ է գրանցել, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---