5% գնաճ՝ 2016-ի հունվարի պարենային շուկայում. Թանկացել էին ձուն, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը

5% գնաճ՝ 2016-ի հունվարի  պարենային  շուկայում. Թանկացել էին ձուն, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016-ի հունվարին 2015-ի դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5% գնաճով:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 4.5%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.4% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0.6% գնանկում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.0% գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.6%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 2.0% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0.9% գնանկում:

2016-ի հունվարին 2015-ի հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 96.4%, ոչ պարենային ապրանքներինը` 101.7%, ծառայությունների սակագներինը`103.3%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016-ի հունվարին 2015-ին դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.0-2.9% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.0%-ով:

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձվի՝ 8.3%, մրգի՝ 8.5%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 31.5% գնաճը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.5% գնաճ, իսկ 5-ում՝ 0.3-0.1% գնանկում: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`31.5% գնաճ:

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է գլուխ սոխի` 1.6%, սնկի` 3.3%, կարտոֆիլի` 5.3%, ճակնդեղի` 6.0%, կաղամբի` 19.7%, վարունգի` 27.6%, գազարի` 28.4%, բողկի`42.5%, սմբուկի` 48.2%, լոլիկի` 48.3%, կանաչ պղպեղի՝ 1.7 անգամ, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ սոխի 1.9 անգամ գնաճ: Սխտորի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 3.2%-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 29.2-44.2%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 30.6%-ով:

Մրգի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ արձանագրվել է 19.9% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 8.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է ադամաթզի` 10.3%, նռան` 13.0%, խնձորի` 15.3%, կիտրոնի՝ 17.0%, խաղողի`17.3%, մանդարինի`18.7%, տանձի` 19.7%, արքայանարնջի 44.1% գնաճը: Դրան զուգընթաց, 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նարնջի` 9.5%, ընկույզի միջուկի՝ 2.3%, չորացած մրգերի 1.5% գնանկում:

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մրգի գներն աճել են 6.7-17.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Իջևանում: Մայրաքաղաքում արձանագրվել է մրգի 6.7% գնաճ:

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 22.9%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.99% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 2.0 տոկոսային կետով:

Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ նվազել է 16.9%- ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 8.3% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.5-12.4%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 8.3%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ գրանցվել է 8.7% գնանկում, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`0.6% գնաճ: Վերջինս հիմնականում կարագի 1.4% գնաճի արդյունք է: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.1%, կաթնամթերքի՝ 0.2%, շաքարավազի՝ 0.2%, այլ մթերքի 0.3% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`0.1% գնանկում: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ խոզի մսի գինը նվազել է 2.7%-ով, հավի բդինը՝ 1.1%-ով, առաջին տեսակի կիսաապխտած երշիկինը՝ 0.7%-ով, ոչխարի մսինը՝ 0.6%-ով, թռչնամսինը՝ 0.6%-ով, աղացած մսինը`0.4%-ով, տավարի մսի պահածոյինը՝ 0.3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տավարի փափկամսի` 0.4%, բաստուրմայի՝ 0.5%, տավարի մսի՝ 0.6%, պելմենիի՝ 0.6%, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 0.7%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 2.1% գնաճ:

Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.4%-ով: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկնամթերքի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի՝ 0.3%, հացամթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1% գնանկում: Ոչ պարենային ապրանքների գներ:

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է հագուստի և գործվածքի՝ 3.5%, կոշկեղենի` 2.7%, ոսկերչական ապրանքների՝ 1.5%, անձնապիտո ապ- րանքների՝ 1.0%, կենցաղային էլեկտրաապրանքների 0.6% գնանկումով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, 3-ում՝ 0.1-0.7% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանք- ների գները նվազել են 0.9%-ով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.4% հավելաճ, ինչը հիմնականում բուժսպասարկման` 0.7%, մշակույթի ոլորտի՝ 0.8%, իրավական ու բանկային՝ 0.9%, բնակարանային- կոմունալ՝ 1.0%, հանգստի կազմակերպման՝ 1.1%, կենցաղային բնույթի`1.8% ծառայությունների սակագների հավելաճի արդյունք է: Կրթության համակարգի և հանրային սննդի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.3%-ով: Դրան զուգընթաց, տրանսպորտի ծառայությունների սակագները հանրապետությունում նվազել են 1.0%-ով (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 4.6% նվազման հետ), կապի ծառայությունների սակագները՝ 1.0%-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.9% հավելաճ, այդ թվում, ամենաբարձր հավելաճն արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով:

Կարդացեք նաև՝ Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ին

Աճ` անկման ընթացքում. Որ ոլորտներն են զարգանում ՀՀ-ում տնտեսական խնդիրների ֆոնին

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---