Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի

Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին զեկուցել այն հանձնարարականի մասին, համաձայն որի պետք է կրճատվեն ծառայողական մեքենաները:

Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:

Հայաստանում մոտ 1072 ծառայողական մեքենա է գործում:

«Բյուջեից ուղիղ ֆինանսավորվող մեքենաները կրճատվում են 107-ով, իսկ այդ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվում են 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում է հենց պետական մարմինների կողմից:

Առաջարկում ենք ֆինանսների նախարարին հաջորդ կառավարության նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի պետական բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նշածս թվի նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը»,- հայտնել է Հարությունյանը, գրում է Aravot.am-ը:

Աշխատելու են բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների հետ, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից, փրկարար ծառայությունից, և պաշտպանության նախարարությունից, հայտնում է Yerkir.am-ը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---