ՀՀ տնտեսական աճը 1-ին եռամսյակում՝ 4.4%. Արտահանումն աճել է, ներմուծումը՝ կրճատվել

ՀՀ տնտեսական աճը 1-ին եռամսյակում՝  4.4%. Արտահանումն աճել է, ներմուծումը՝  կրճատվել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական աճը 2016-ի առաջին եռամսյակում կազմել է 4.4%: ՀՆԱ-ի ծավալը կազմել է 898.2 մլրդ դրամ ՝ 2015-ի առաջին եռամսյակի 881.2 մլրդ դրամի դիմաց:

2016-ի հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 421 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 10%-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-ապրիլին կազմել է մոտ $1.458 մլրդ` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.2%-ով:

Ընդ որում՝ արտահանումն աճել է 22.2%-ով՝ կազմելով մոտ $514 մլն: Իսկ ներմուծումը կրճատվել է 3.5%-ով՝ կազմելով մոտ $943 մլն:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2016-ի առաջին 4 ամսին կազմել է 117.7 մլրդ դրամ՝ աճելով 4.1%-ով: Շինարարության ծավալը հունվար-ապրիլին կազմել է մոտ 61 մլրդ դրամ՝ աճելով 7.4%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 3.5%-ով՝ կազմելով մոտ 2.566 մլրդ կՎտ.ժ:

Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.2%-ով՝ 182.791 դրամ:

Առևտրի շրջանառությունը կրճատվել է 0.7%-ով՝ կազմելով մոտ 601 մլրդ դրամ:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2016-ի հունվար-փետրվարին ՀՀ առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 264 մլրդ 261 մլն դրամ՝ 2015-ի հունվար-փետրվարի համեմատությամբ կրճատվելով 1.8%-ով:Արտահանման ծավալը կազմել է 110 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 23.6%-ով, իսկ ներմուծումը կազմել է 190 մլրդ դրամ՝ նվազելով 12.2%-ով: 2015-ի հունվար-փետրվարին առևտրաշրջանառության բացասական սալդոն կազմել է $162.8 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---