Armenian Brands նախագիծ. Հարթակը կգործի հուլիսի 20-ից

Armenian Brands նախագիծ. Հարթակը կգործի  հուլիսի 20-ից

PanARMENIAN.Net - «Տաշիր Ինվեստ Գրուպ» ընկերության տնօրեն Լևոն Հակոբյանը ներկայացրել է Armenian Brands նախագիծը: Այն հարթակ է, որտեղ կմիավորվեն հայրենական արտադրողների ու մոդելավորող-դիզայներների աշխատանքները:

Հարթակը կգործի հուլիսի 20-ից «Տաշիր» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում:

Armenian Brands նախագծի շրջանակում ձևավորված նոր միասնական հարթակը միտված է նպաստելու ՓՄՁ զարգացմանն ու տեղական արտադրանքի սպառման համար շահավետ և բարենպաստ պայմանների ապահովմանը:

Լևոն Հակոբյանը նշել է, որ նախագծի գործընկերներ են հանդիսանում հայաստանյան այն տնտեսվարողները, ովքեր ունեն արտադրական փակ ցիկլ, այսինքն՝ մոդելավորում, արտադրություն և իրացում:

Նախագծի մասնակիցներն են՝ հագուստի մոդելավորողներ և արտադրողներ, կոշիկ և աքսեսուարներ արտադրող մի շարք ապրանքանիշեր և ձեռագործ աշխատանքներ ներկայացնող ընկերություններ:

Բանախոսը հույս է հայտնել, որ ստեղծված պայմանները հնարավորություն կընձեռեն ոչ միայն կայացած, այլև սկսնակ գործարարներին ընդլայնել իրենց արտադրական ծավալները, ինչը մի կողմից թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր, մյուս կողմից՝ ձևավորել այլընտրանք ներմուծվող համապատասխան արտադրանքին: Այսինքն, նախագիծը գործարար բաղադրիչից բացի ներառում է նաև սոցիալական լուրջ բաղադրիչ:

Միևնույն ժամանակ ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ հարթակի ամբողջական կայացման, որակ-գնային առումով մրցունակ արտադրանք ապահովելու և համարժեք պահանջարկի ձևավորման պարագայում գործընկեր-տնտեսվարողներին կցուցաբերվի աջակցություն՝ արտաքին շուկա դուրս գալու և արտահանում իրականացնելու առումով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---