6 ամսում 11 մլրդ դրամ ավել հարկեր է հավաքվել. ԵԱՏՄ-ից փոխանցվող մաքսատուրքը նվազել է

6 ամսում 11 մլրդ դրամ ավել հարկեր է հավաքվել. ԵԱՏՄ-ից փոխանցվող մաքսատուրքը նվազել է

PanARMENIAN.Net - 2016 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ հավաքված հարկային եկամուտները կազմել են ավելի քան 511.3 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 500.3 մլրդ դրամի համեմատ:

Այդ մասին է հայտարարել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Հարկային եկամուտների փաստացի աճը կազմել է ավելի քան 11 մլրդ դրամ կամ 2.2%»,- ասել է նա:

Ըստ Ալավերդյանի, փաստացի հավաքվել է ՀՀ կառավարության կողմից սահմանված 519.7 մլրդ դրամի 98%-ը: Թերակատարումը կազմել է 8.4 մլրդ դրամ. «Այս ցուցանիշը 2015 թվականի նույն ցուցանիշի համեմատությամբ բարելավվել է, քանի որ 2015 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 96 տոկոս կամ թերակատարումը կազմել է 23.3 մլրդ դրամ», - հայտնել է նա:

2016 թվականի առաջին կիսամյակի մուտքերի 76.8%-ը ապահովել են հարկային մարմինները, իսկ 23.2%-ը` մաքսային մարմինները: Մաքսայինի կողմից հավաքագրումները 22.3 մլրդ դրամով կամ 15.9%-ով, ինչը ներմուծումների կրճատմամբ, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները ԱԱՀ-ից ազատելու հանգամանքով:

Երրորդ երկրներից ներմուծված ավտոմեքենաների քանակը նվազել է 3736 հատով, իսկ կատարված վճարումները` 4.5 մլրդ դրամով: Նախորդ տարվա համեմատությամբ 2016թ. հունվար-հունիս ամիսներին ԵԱՏՄ-ից փոխանցվել է 3.3 մլրդ դրամով պակաս մաքսատուրք:

2016 և 2015 թվականների առաջին կիսամյակների համեմատականը ցույց է տալիս, որ հարկային մարմինների կողմից ավել է ապահովվել 33.2 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 9.2%:

181 խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից տարվա առաջին կիսամյակում 10 մլն դրամ և ավելի չափով պակաս վճարումներ են կատարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր նվազումը կազմել է 30 մլրդ դրամ, ինչն արձանագրվել է հանքարդյունաբերության, կապի, էներգետիկայի, բանկային ոլորտներում:

«Ընդհանուր եկամուտների 54.7 տոկոսն ապահովվել է 517 խոշոր հարկատուների կողմից` նախորդ տարվա 53.7 տոկոսի դիմաց, աճը կազմել է 21.7 մլրդ դրամ», - ասել է Ալավերդյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---