Վարչապետ. Համաձայնության ենք եկել Վրաստանի հետ Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում24 փետրվարի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պայմանավորվել է վրաց պաշտոնակցի հետ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքի հարցում: Այդ մասին վարչապետն ասել է լրագրողների հետ զրույցում: «Եթե ձեզ հետաքրքրում է, թե լինելու է արդյոք այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ այո, լինելու է: Մնացածի մասին հետո, դեռ փակագծերը չեմ բացում: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի հարցում»,-ասել է Կարապետյանը, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Վարչապետն իր այցը Վրաստան արդյունավետ է համարել, ջերմ ու կառուցողական՝ նշելով, որ ամբողջությամբ կատարել է այն ծրագիրը, որով մեկնել է Վրաստան: Կողմերը համաձայնության են եկել, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է դիտարկել նաև տարածաշրջանային տեսակետից՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները: «Պետք է պահպանել և սերունդներին փոխանցել այն ժառանգությունը, որն ունենք: Այսօր մենք վստահ չենք, որ նոր սերունդը կկարողանա պահպանել եղածը, ուստի պետք է ամեն կերպ նպաստենք դրան»,-ասել է Կարապետյանը: Բանակցությունների շրջանակում քննարկվել է նաև վրաստանաբնակ հայերի վիճակը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 20-30 տարի անց, ըստ Կարապետյանի, դա կլինի այնպիսի երկիր, որով բոլորս կհպարտանանք: Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Սբ Գևորգ և Սբ Էջմիածին եկեղեցիներ: Հայկական պատվիրակությանը դիմավորել է ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը փետրվարի 23-ին ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |