ԱՄՀ-ն զգալի բարելավել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը 9 հոկտեմբերի 2018 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է ՀՀ տնտեսության աճի 2018թ. կանխատեսումը 3.4%-ից մինչև 6%: Այդ մասին ասվում է ԱՄՀ համաշխարհային տնտեսության (Challenges to Steady Growth) հոկտեմբեր ամսվա տեսության մեջ: ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը: ՀՆԱ աճը 2018-ին կանխատեսվում է 3% մակարդակում, իսկ 2019-ին՝ 4.4%: ԱՄՀ-ն բարելավել է նաև 2018թ. տնտեսական աճի կանխատեսումը ընդհանուր առմամբ ԱՊՀ համար՝ 2.2%-ից մինչև 2.3%: Ամենամեծ աճը տարածաշրջանում ԱՄՀ-ն կանխատեսում է Թուրքմենստանում՝ 6.2%, ամենացածրն Ադրբեջանում՝ 1.3%: ՀՀ բյուջեով տնտեսական աճը 2018-ի արդյունքում նախատեսված էր 4,5%–ի չափով: Մասնավորապես՝ կանխատեսվում էր` արդյունաբերությունում՝ 6,5 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում`4 տոկոս աճ: Ավելի վաղ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վերանայել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2018-ի համար՝ այն 4%-ից հասցնելով 5.3%-ի: Այդ մասին ասվում է բանկի 2018-ի Ասիայի զարգացման վերաբերյալ նոր տեսության մեջ: Բացի այդ, ԱԶԲ-ն բարձրացրել է նաև ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2019-ի համար՝ 4.2%-ից մինչև 4.5%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |