Բենզինն այսուհետ կմաքսազերծվի՝ բացի ԵԱՏՄ-ում արտադրվածից 8 հունվարի 2019 - 17:53 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածաշրջանից դուրս այլ երկրներից ներկրվող բենզինի համար մաքսատուրքի դրույքաչափ է սահմանվելու: PanARMENIAN.Net - ի հարցման ի պատասխան, այս մասին հայտնեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ԵԱՏՄ-ից դուրս այլ երկրներից ներմուծվող բենզինը հարկելու որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Նշվում է, որ բենզինի ներմուծման համար նախատեսվում է կիրառել 2% մաքսատուրքի դրույքաչափ: Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 118,437 տոննա բենզին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |