Ryanair լոուքոսթերը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա

Ryanair լոուքոսթերը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա

PanARMENIAN.Net - Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում ավիատոմսերի գները դեպի Եվրոպա կնվազեն։

«Ryanair-ը լոուքոստ ընկերություն է: Դա նշանակում է, որ այն պայքարում է, որ ծախսերը նվազեցնեն, որ կարողանա տրամադրի էժան տոմսեր: Ընկերությունն իրականում կարող է հեղափոխություն գործել մեր ավիացիայում, կարող է ամբողջ շուկան փոխել։ Եթե Ryanair-ը մուտք գործի հայկական շուկա, համոզված եմ, որ ավիատոմսերի գները կնվազեն, ու դրա հաշվին հոսքը կշատանա ինչպես Եվրոպայից դեպի Հայաստան, այնպել էլ Հայաստանից էլ դեպի Եվրոպա»,- ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկյանը:

Ռևազյանը նշել է՝ Քաղավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել, արդյունավետ բանակցություններ են անցկացվել: Արդյունքներից գոհ է. «Նրանք կոնկրետ ասացին, որ ուզում են շուկա մտնել 2020 թվին։ Ասացին նաև, որ իրենց տոմսի միջին արժեքը 40 եվրո է։ Պարզ է, որ Հայաստանում 40 եվրոյով չեն կարողա թռչել, բայց հաստատ 350, 400, 500 եվրոյով չեն թռչի»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---