Վճիռ հօգուտ «Լիդիանի». Ոստիկանները պետք է վերացնեն Ամուլսար ներխուժումները12 ապրիլի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ պարտավորեցնելով վերջինիս վերացնել Ամուլսարի հանքավայրի տարածք կատարված ներխուժումները: Համապատասխան վճիռը տեղադրվել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում: «Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում անհրաժեշտ է պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 (դեպի Ամուլսար տանող ճանապարհներ) կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները», - նշված է վճռում: Ընկերությունը դատարան էր դիմել 2018 թվականի սեպտեմբերի 20-ին, պահանջելով իրապահ մարմիններից վերականգնել հասարակական կարգը և հեռացնել ճանապարհներն արգելափակած՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին և ազդակիր համայնքների բնակիչներին: Ամուլսար տանող ճանապարհն արգելափակվել է նախորդ տարվա հունիսի 22-ից: Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշել է պետական բյուջեից մոտ $370,000 գումար հատկացնել Ամուլսարի հանքի փաստաթղթերի փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։ Կառավարությունից հայտնել էին, որ փորձաքննությունը կավարտվի ընթացիկ տարվա մայսի ամսին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |