Առաջարկ. Մեղմացնել մեկ պետհամարանիշի բացակայության համար պատիժը

Առաջարկ. Մեղմացնել մեկ պետհամարանիշի բացակայության համար պատիժը

PanARMENIAN.Net - Ավտոմեքենայի մեկ պետհամարանիշի բացակայությունը հաճախ անփութության, վարորդից անկախ հանգամանքներում առաջացած խնդրի արդյունք է և չպետք է պատժվի նույն սկզբունքով, ինչ երկու պետհամարանիշի բացակայությունը: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Պատգամավորն առաջարկել է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների մասին» նորացված օրենքում, որն ուժի մեջ է մտել այս 2020-ի հունվարի 1-ից և սահմանում է տուգանային միավորներ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում:

Նրա խոսքով՝ պրակտիկայում դժվար է ապացուցել, որ մեքենայի պետհամարանիշը վարորդի մեղքով է բացակայում, թե նրանից անկախ, բայց մեկ պետհամարանիշի բացակայությունն անհամեմատելի է երկուսի բացակայության հետ. առաջին դեպքում հնարավոր պատճառ կարող են լինել նաև այլ հանգամանքներ, երկրորդ՝ միտումնավոր:

«Գործող օրենսդրական կարգավորմամբ, երբ մեքենայի պետհամարանիշներից մեկը կամ երկուսը բացակայում են, ապա տվյալ մեքենայի վարորդը մեկ տարով զրկվում է այդ մեքենան վարելու իրավունքից։ Իմ առաջարկած նախագծով՝ եթե մեքենայի վրա պետհամարանիշերից միայն մեկն է բացակայում, առաջարկում եմ կիրառել վարչական մեղմ պատժամիջոց՝ 20,000 դրամ տուգանք և 2 բալ»,- ասել է Պապոյանը:

Մինչև բալային համակարգի ներդրումը խախտման այս տեսակի համար «Վարչական իրավախախտումների մասին» նախորդ օրենքը 200,000 դրամ էր նախատեսում` ընդ որում, թե՛ մեկ, թե՛ երկու համարանիշների բացակայության համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---