«ԲետԷլՏրանս» ընկերությունը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու հետ համագործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին, տեղի ունեցավ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության «ԲետԷլՏրանս» ԲԲԸ ներկայացուցիչների այցը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ` Անատոլի Պոպովի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու ընկերությունների միջեւ համագործակցության հիմնական ուղղությունները: «ԲետԷլՏրանս» ԲԲԸ մասնագիտանում է երկաթբետոնե կոճերի արտադրության մեջ, որոնց հիմնական սպառողը հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ: Ընկերությունների միջեւ քննարկվեց Ռուսաստանից` Հարավկովկասյան երկաթուղի երկաթբետոնե արտադրանքի /կոճեր, չորսուներ եւ այլն/ առաքման հարցը:

Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Պոպովի խոսքերով` «Հայաստանում դեռ չկա երկաթբետոնե կոճերի արտադրության բավարար հզորություն: Կան կարիքներ, որոնք մենք ձգտում ենք լրացնել: Մենք պետք է ակտիվորեն զարգացնենք մեր համագործակցությունը»:

«ԲետԷլՏրանս» ԲԲԸ ներկայացուցիչները նաեւ այցելեցին Հրազդանի ցեմենտի գործարան: «Մենք տեսնում ենք հայկական կողմի հետ համագործակցության եւս մեկ ուղղություն` Հայաստանից ցեմենտի առաքում մեր կովկասյան գործարան, որը գտնվում է Կրասնոդարում»,-ասել է Անատոլի Պոպովը:

Նա նշեց, որ Հայաստանը ավանդաբար համարվում է բարձրորակ ցեմենտի արտադրող, որով շահագրգռված են շատ ընկերություններ, այդ թվում` «ԲետԷլՏրանս» ԲԲԸ: Ավելի վաղ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահի կողմից հանձնարարվել է ստեղծել մոդել, որը թույլ կտա Հարավկովկասյան երկաթուղուն ավելացնել բեռնումը: Այդ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա Հրազդանի ցեմենտի գործարանին` ավելացնել բեռնավորումը, իսկ Հարավկովկասյան երկաթուղու համար հնարավորություն կստեղծվի` բարձրացնել բարձման մակարդակը, որը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա»,-ավելացրել է Անատոլի Պոպովը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---