«Սթարը» շարունակում է մրցանակների խաղարկությունը եւ անցկացնում է «Ավելի էժան» ակցիան 4 հունիսի 2009 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Վերջերս «Սթար» սուպերմարկետների ցանցերից մեկում ավարտվել է 50 մրցանակների խաղարկությունը: Խաղարկությանը մասնակցելու համար ենթադրվում էր մայիսի 7-29-ը իրականացնել 4000 դրամ եւ ավել գնումներ եւ լրացված կտրոնները նետել հատուկ նախատեսված վիճակահանության արկղիկը: Անցյալ շաբաթ` մայիսի 30-ին, սուպերմարկետը հայտարարել է մրցանակների խաղարկություն: Մրցանակների բաշխումն իրականացվել է արկղից կտրոնների պատահական ընտրության միջոցով, ընդ որում կտրոնները հանում էին հաճախորդները:Մայիսի 7-ից «Սթար» սուպերմարկետում անցկացվելու է «Ավելի էժան» կարգախոսով լրացուցիչ ակցիա: Ակցիայի գաղափարը էժան գնային սեգմենտի ապրանքների տեսականու ավելացման եւ լրացուցիչ 100 ապրանքների գների իջեցման մեջ է: Ակցիայի մեջ ընդգրկված ապրանքների փոփոխությունը տեղի է ունենում յուրաքանճյուր 14 օրը մեկ: Ընկերության ղեկավարը հայտնել է իր նոր առաքելության մասին՝ «Կույբիշևի երկաթուղի» «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 10-ին տարադրամի առք և վաճառք չի կայացել 2011թ արտադրված գյուղմթերքի համախառն ծավալը 825.2 մլրդ դրամ է, ինչը 14.1 տոկոսով ավելի է 2010թ ցուցանիշից Փետրվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8.85 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 388.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով |