Երեւանում տեղի է ունեցել Adbook առաջին կոնտեքստային գովազդի շնորհանդեսը25 հունիսի 2009 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Երեւանում տեղի կունենա Adbook կոնտեքստային գովազդի առաջին տարածաշրջանային ծառայության շնորհանդեսըԿոնտեքստային գովազդը սկզբունքորեն նոր մոտեցում է գովազդային հաղորդակցությունների ոլորտում: Դրա արդյունավետության հիմքում գովազդի` նպատակային լսարանին ուղղվածությունն է, վերահսկման ստույգ մեխանիզմների օգտագործումը եւ գովազդային բյուջեների օպտիմիզացման սկզբունքը: Շնորհանդեսի խոսնակներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ գովազդային ոլորտի մասնագետներ Ռուսաստանից ու Կանադայից: Շնորհանդեսին կներկայացվի կոնտեքստային գովազդի հնարավորությունները հայկական գործարար եւ հասարակական սեկտորների համար` տնտեսական ճգնաժամի համատեքստում: Շնորհանդեսը կհյուրընկալի ավելին, քան 200 հրավիրյալների, այդ թվում' մասնավոր սեկտորի, տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների, տուրիստական օպերատորների, կառավարության եւ ԶԼՄ ներկայացուցիչներ: Ընկերության ղեկավարը հայտնել է իր նոր առաքելության մասին՝ «Կույբիշևի երկաթուղի» «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 10-ին տարադրամի առք և վաճառք չի կայացել 2011թ արտադրված գյուղմթերքի համախառն ծավալը 825.2 մլրդ դրամ է, ինչը 14.1 տոկոսով ավելի է 2010թ ցուցանիշից Փետրվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8.85 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 388.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով |