Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է «Սուրբ Սարգիս Զորավար» ոսկե հուշադրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայ մշակույթի պատմությանը նվիրված «Սուրբ Սարգիս Զորավար» ոսկե հուշադրամ, հաղորդում է Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունը:



Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է զարդանախշ, որից ներք- նշված է թողարկման տարեթիվը` «2009»: Ներք-ում եզրաշուրթի մոտ երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «5000» - «ԴՐԱՄ»: Զարդանախշը, թողարկման տարեթիվը - անվանական արժեքի թվանիշը եզերված են գծավոր շրջանագծով:



Եզրաշուրթի - շրջանագծի միչ- շրջագծով հայերեն մակագրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Սուրբ Սարգսի պատկերն է` ձիուն հեծած վիշապին հաղթող: Վեր-ում եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է` «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ»:



Հաղորդման համաձայն, թողարկվել է 5000 ոսկե հուշադրամ, որոնց անվանական արժեքը յուրաքանչյուրը 5000 դրամ է: Հուշադրամը պատրաստված է 9000 հարգի ոսկուց, 18 մմ տրամագծով, 4,3 գրամ զանգվածով:



Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:



Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Կարապետ Աբրահամյանը: Հուշադրամը դրվագվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
 Ուշագրավ
Ընկերության ղեկավարը հայտնել է իր նոր առաքելության մասին՝ «Կույբիշևի երկաթուղի»
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 10-ին տարադրամի առք և վաճառք չի կայացել
2011թ արտադրված գյուղմթերքի համախառն ծավալը 825.2 մլրդ դրամ է, ինչը 14.1 տոկոսով ավելի է 2010թ ցուցանիշից
Փետրվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8.85 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 388.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով