Արա Գրիգորյան. «Պեռնո Ռիկարը» արտերկրից չի գնելու ոչ խաղող, ոչ էլ կոնյակի սպիրտ

PanARMENIAN.Net - Երեւանի կոնյակի գործարանն այս տարի մտադիր է 32 000 տոննա խաղող մթերել: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը: «Այս տարի մենք 1 կգ խաղողի համար կվճարենք 130 դրամ մեր մասնաճյուղերում, մասնավորապես, Այգեվանում, իսկ Տավուշի մարզի համար կսահմանվի 120 դրամ: Ինչ վերաբերում է այն բողոքներին, թե մենք խաղողը ցածր գներով ենք մթերում, ապա ես կարող եմ ասել, որ խաղողի գինը շուկան է թելադրում»,-ասել է Գրիգորյանը: Նա նաեւ ասել է, որ գյուղացիների հետ պայմանագիր է կնքվում 1-3 տարով` նվազագույնը 110 դրամով: Ըստ Գրիգորյանի, «Պեռնո Ռիկարը» արտերկրից չի գնելու ոչ խաղող, ոչ էլ կոնյակի սպիրտ, այլ կբավարարվի տեղական հումքով: «Այս տարի մեր արտադրությունը նվազել է շուրջ 36 տոկոսով, սակայն մենք մտադիր ենք 1750 կգ ավելի խաղող մթերել, քան անցյալ տարի»,-ասել է Գրիգորյանը` հավելելով, որ որոշ գյուղացիներ հրաժարվում են վաճառել խաղողը ԵԿԳ գներով եւ, որպես հետեւանք, բերքը մնում է դաշտերում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---