«Յունիբանկ»-ն անցնում է արտարժույթի փոխարժեքների փոխհամաձայնեցված տարբերակին

PanARMENIAN.Net - «Յունիբանկ» ՓԲԸ-ի 31 մասնաճյուղերումայսուհետ սահմանվելու են արտարժույթիփոխանակման շուկայականից առավել նպաստավորփոխարժեքներ, հաղորդում է բանկի հասարակայնության հետկապերի ծառայությունը: Հաճախորդներին ընձեռվելու է նաեւ փոխարժեքների սակարկման հնարավորություն: «Փոխարկային կորուստներից խուսափելու նպատակով, «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների համար, արտարժույթ փոխանակելիս սահմանվել են նաեւ որոշակի արտոնություններ», - նշվում է հաղորդագրության մեջ:



Ինչպես նշել է «Յունիբանկ»-ի Վարչության նախագահի տեղակալ Սամվել Գրիգորյանը, «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցում ստացած հաճախորդից ռուսական ռուբլու առքը «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում կկատարվի այդ օրվա դրությամբ բանկում սահմանված փոխարժեքից 0,05 դրամով բարձր փոխարժեքով: Իսկ եթե գումարը հաճախորդին ուղարկվում է Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես ՀՀ դրամով, ապա այս դեպքում փոխանցման միջնորդավճարը կազմում է 0%: Պարզապես փոխանցում կատարողը պետք է հանձնարարի ռուսաստանյան բանկի սպասարկող մենեջերին գումարը փոխանցել ՀՀ դրամով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---