HSBC Բանկ Հայաստանն ու ՎԶԵԲ-ն կֆինանսավորեն խոշոր բիզնեսը Հայաստանում

PanARMENIAN.Net - 2009թ. հոկտեմբերի 28-ին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) եւ HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ստորագրել են 10 միլիոն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորման պայմանագիր, որի շրջանակներում HSBC Հայաստանը կկարողանա ֆինանսավորել խոշոր վարկառու հանդիսացող իրավաբանական անձանց, իրենց բիզնեսը ընդլայնելու համար, որը ներկայումս երբեմն սահմանափակում է Կենտրոնական բանկի «Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն սահմանաչափ» նորմատիվով:



Բանկի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ըստ պայմանագրի, ՎԶԵԲ-ը մինչեւ 50% -ի չափով կհամաֆինանսավորի HSBC Հայաստանի կողմից տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններին տրամադրվող խոշոր վարկերը:



Գործարքն ընդգծում է ՎԶԵԲ-ի եւ HSBC-ի միջեւ զարգացող համագործակցությունը, եւ այն փաստը, որ երկու կազմակերպությունների համար էլ կարեւոր են նոր բիզնես հնարավորությունների հայտնաբերումը եւ պատշաճ պատմություն ունեցող, կայուն բիզնես վարող հաճախորդների հետ փոխհարաբերությունների խորացումը:



HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ունի որակյալ վարկային պորտֆել, որը կազմում է 103 միլիոն ԱՄՆ դոլար եւ 2009 թվաանի անցած ինն ամիսների ընթացքում գրանցել է լավ արդյունքներ: HSBC Առեւտրավարկային գործունեություն է ծավալում աշխարհի 64 երկրներում, որը կազմում է իր բիզնեսի զգալի մասը:
 Ուշագրավ
Ընկերության ղեկավարը հայտնել է իր նոր առաքելության մասին՝ «Կույբիշևի երկաթուղի»
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 10-ին տարադրամի առք և վաճառք չի կայացել
2011թ արտադրված գյուղմթերքի համախառն ծավալը 825.2 մլրդ դրամ է, ինչը 14.1 տոկոսով ավելի է 2010թ ցուցանիշից
Փետրվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8.85 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 388.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով