ՀՀ վարչապետը ուշադիր հետեւում է տեղի ԶԼՄ-ների հաղորդագրություններին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ն կայացած ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգիսյանը տեղեկացրել է ներկաներին, որ ԶԼՄ-ների միջոցով, խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դալլակյանը հրապարակավ հայտարարել է, որ պետական պաշտոնյաները զբաղվում են փող լվանալով: «Մենք նույնպես հրապարակավ պատասխանենք այդ հայտարարությանը», ասել է Տիգրան Սարգիսյանը: Նրա խոսքերով, այդ հայտարարությանը պետք է արձագանքի ինչպես Կենտրոնական բանկը, այնպես էլ Հայաստանի դատախաղությունը:



Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշել է, որ մի քանի օր առաջ դատախաղության կոլեգիայի ընդլայնված նիստում ներկայացվեցին իրավապահ ոլորտի եւ բանկային համակարգի կողմից փողերի լվացման դեմ պայքարի արդյունքները: Ըստ ՄԱՆԻՎԱԼ-ի գնահատականի Հայաստանը չի գտնվում հատուկ հսկողության տակ գտնվող երկրների շարքում:
 Ուշագրավ
2012թ. հունվար-ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,3 տոկոս՝ հասնելով 115 193 դրամի
Միաժամանակ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3 տոկոս գնաճ
Նավթի համաշխարհային շուկայում հիմնական էտալոնային տեսակների ֆյուչերսներն արագացրել են նվազման դինամիկան
Բանկի ակտիվների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են վարկերը`ընդհանուր ակտիվների 82,420,086 հազ. դրամի կամ մոտ 76.7%-ի չափով