Թուրքիան անցնում է նոր արժույթի

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն որոշում են կայացրել այն մասին, որ 2010 թվականի հունվարի 1-ին երկրում նոր արժույթ կդրվի շրջանառության մեջ: Երկրում այժմ կլինեն նոր թուրքական լիրեր, իսկ արտասահմանցիները, որոնք ինչ-որ պատճառներով դեռ հին թուրքական արժույթի կուտակումներ ունեն, պետք է հնարավորինս արագ փոխանակեն դրանք երկրի բանկերում:



Մետաղադրամները հարկավոր է փոխանակել 2010թ. ընթացքում, իսկ հին թղթադրամները Թուրքիայի Կենտրոնական բանկում կփոխանակվեն 10 տարվա ընթացքում: Ճիշտ է, երկրի տարածքում հին լիրերով վճարել հնարավոր չի լինի արդեն 2010-ի հունվարի 1-ից, հաղորդում է rbc.ru-ն:
 Ուշագրավ
Ընկերության ղեկավարը հայտնել է իր նոր առաքելության մասին՝ «Կույբիշևի երկաթուղի»
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 10-ին տարադրամի առք և վաճառք չի կայացել
2011թ արտադրված գյուղմթերքի համախառն ծավալը 825.2 մլրդ դրամ է, ինչը 14.1 տոկոսով ավելի է 2010թ ցուցանիշից
Փետրվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8.85 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 388.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով