Հայաստանի «ՊրոԿրեդիտ բանկը» ակնկալում է ավելի դինամիկ զարգացում

Հայաստանի «ՊրոԿրեդիտ բանկը» ակնկալում է ավելի դինամիկ զարգացում

PanARMENIAN.Net -
Հայաստանի «ՊրոԿրեդիտ բանկը» փետրվարի 5-ին նշեց իր գործունեության 2 ամյակը: «Մենք բանկ ենք ոչ միայն մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, այլ նաեւ մեր մասնաճյուղերի հարեւանությամբ բնակվող եւ աշխատող բոլոր մարդկանց համար։ Հաճախորդների համար ստեղծված են թափանցիկ եւ մատչելի պայմաններ։ Մենք շատ ենք կարեւորում թիմային աշխատանքը, որպեսզի կարողանանք գերազանց սպասարկում մատուցել, եւ շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներին մեզ վստահելու համար։ Հպարտ ենք, որ այս կարճ ժամանակահատվածում հասել ենք լավ արդյունքների եւ 2010թ.-ին ակնկալում ենք ավելի դինամիկ զարգացում», - ասել է «ՊրոԿրեդիտ բանկի» գործադիր տնօրեն Բերթոլդ Հերցֆելդը:





Բանկն առաջին անգամ իր հաճախորդների առջեւ դռները բացեց 2008թ.-ի փետրվարի 5-ին՝ առաջարկելով մատչելի բանկային ծառայություններ բոլորի համար։ Հայաստանի «ՊրոԿրեդիտ բանկը» հանդիսանում է բանկային եւ ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ, որի գործունեությունը ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ «ՊրոԿրեդիտ բանկի» գործունեության մեկ այլ կարեւոր ուղղություններից է՝ խնայողության մշակույթի զարգացմանը նպաստելը հասարակության մեջ՝ սկսելով նույնիսկ փոքր գումարներից։



Հայաստանի ՊրոԿրեդիտ բանկը «ՊրոԿրեդիտ» խմբի անդամ է, որը բաղկացած է Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից:



2008 թվականի փետրվարից սկսած բանկն արդեն իսկ ունի շուրջ 9700 հաճախորդ, ներառյալ խնայողական

ծառայություններից օգտվողները, ինչպես նաեւ շուրջ 32.4 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆել եւ 18.3 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք հաճախորդներից ներգրավված միջոցներ։



2009թ.-ի հունվարին Հայաստանի «ՊրոԿրեդիտ բանկը» դարձավ VISA միջազգայինի անդամ եւ սկսեց միջազգային VISA Electron եւ VISA Classic՝ ժամանակակից միկրոչիպային ապահով տեխնոլոգիայով հագեցած պլաստիկ քարտերի տրամադրումը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---