Արտակ Հանեսյան. «Ամերիաբանկը» ընդունել և հաստատել է 20,2 մլն գումարի 12 հայտ` փոքր ՀԷԿ-երը ֆինանսավորելու համար 9 հունիսի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - «Մենք ուզում ենք մասնակցել գերմանական KfW զարգացման բանկի փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման ծրագրին: Արդեն հայտ ենք ներկայացրել, քանի որ ֆինանսավորումը կատարվում է դրամով և երկարաժամկետ է», - ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին: Նա նաև նշել է, որ ներկայում «Ամերիաբանկը» 8 տարի ժամանակով, 11 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկ է տրամադրում փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման համար: Ա.Հանեսյանը հիշեցրեց, որ բանկը փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումն սկսել է 2009 թ. նոյեմբերից և ներկայում 12 հայտ է ներկայացվել` 20,2 մլն դոլար ընդհանուր գումարի, որից 4,7 մլն –ն արդեն տրամադրվել է: «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանի /b> խոսքերի համաձայն, նոր ՀԷԿ-երը 6-7 տարվա ընթացքում իրենց ծախսը կփոխհատուցեն, իսկ 8 տարի ժամանակով տրված վարկը ընկերություններին հնարավորություն կտա սեփական ռեսուրսներն ապահովել` շահույթի հաշվին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |