Moody's վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկի վարկանիշները

Moody's վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկի վարկանիշները

PanARMENIAN.Net - Moody's վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկին շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշները:

Արդշինինվեստբանկը Moody's-ի սանդղակի “D-” BFSR չափանիշով, Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաև որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը: Արդշինինվեստբանկը, մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև մասնաճյուղեր ունի Լեռնային Ղարաբաղում: Բանկը ակտիվ ներդրումներ է կատարում տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Եթե հաշվի առնենք անցած տարվա տնտեսական բարդ իրավիճակն, ապա Moody’s հեղինակավոր գործակալության վարկանիշների պահպանումը լավ գնահատական կարող եմ համարել մեր բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի կայուն զարգացում:

Այս վարկանիշները մեզ հնարավորություն կտան միջազգային կապիտալի շուկաներից միջոցներ ներգրավելու, ինչպես նաև ավելի զարգացնելու մեր հարաբերությունները հին և նոր գործընկերների հետ` թե’ Հայաստանում և թե’ արտերկրում»: Այս մասին հաղորդում է Արդշինինվեստբանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընկերության ղեկավարը հայտնել է իր նոր առաքելության մասին՝ «Կույբիշևի երկաթուղի»
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 10-ին տարադրամի առք և վաճառք չի կայացել
2011թ արտադրված գյուղմթերքի համախառն ծավալը 825.2 մլրդ դրամ է, ինչը 14.1 տոկոսով ավելի է 2010թ ցուցանիշից
Փետրվարի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8.85 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 388.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով