Համաշխարհային բանկն անպայման զբաղվելու է հայկական ապրանքների արտահանման զարգացմամբ, ասել է վարչապետը

Համաշխարհային բանկն անպայման զբաղվելու է հայկական ապրանքների արտահանման զարգացմամբ, ասել է վարչապետը

PanARMENIAN.Net - Ներկա պահին ձևավորման փուլում է գտնվում Համաշխարհային բանկը, որը զբաղվելու է հայկական ապրանքների արտահանման զարգացմամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանում մինչ օրս Արտահանման զարգացման բանկ չի գործում:

Կառավարության ղեկավարի խոսքով, Համաշխարհային բանկի զարգացման ծրագրերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն Հայաստանի արտահանման զարգացմանը: «Կարծում եմ, որ Համաշխարհային բանկի գործունեության հետ կապված այդ բացը կլրացվի»,- նշել է Սարգսյանը` ավելացնելով, որ հայկական արտահանման զարգացման կոնկրետ ուղղություններն արդեն կորոշի բանկի ղեկավարությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---