2010 հունիս-սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի գնանկում

2010 հունիս-սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի գնանկում

PanARMENIAN.Net - 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է գրենական պիտույքների 1.2 տոկոս, կոշկեղենի 1.3 տոկոս, մշակույթի ապրանքների 1.7 տոկոս, հագուստի և գործվածքի 1.9 տոկոս, անձնապիտո ապրանքների 0.5 տոկոս, ոսկերչական ապրանքների 0.5 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների 0.4 տոկոս գնաճով:

Տեքստիլեղենի, խոհանոցային սպասքի, շինանյութերի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով, գորգեղենի, կահույքի, լվացող միջոցների, դեղամիջոցների ապրանքախմբերում գրանցվել է 0.9-0.1 տոկոս գնանկում, իսկ վառելիքի, այգեգործական, գեղահարդարման ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ: 2010թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.9 տոկոս և 1.8 տոկոս գնանկում: 2010թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին բենզինի ընդհանուր գնանկումը կազմել է 9.3 տոկոս, իսկ դիզելային վառելիքինը` 7.6 տոկոս: 2010թ. սեպտեմբերին 2009թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.8 տոկոս և 10.1 տոկոս գնաճ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---