Հայ վարորդներն իրենց մեքենաների ապահովագրման համար կվճարեն տարեկան նվազագույնը 21 841 դրամ, առավելագույնը` 133 206 դրամ

Հայ վարորդներն իրենց մեքենաների ապահովագրման համար կվճարեն տարեկան նվազագույնը 21 841 դրամ, առավելագույնը` 133 206 դրամ

PanARMENIAN.Net - Ավտոմեքենաների ապահովագրման հայկական բյուրոն հրապարակել է Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում կիրառվող ապահովագրական սակագները:

Ինչպես նշվում է բյուրոյի պաշտոնական կայքում, նվազագույն բազային ապահովագրավճարի չափը ստացվում է կատարված հաշվարկներով ստացված նվազագույն հիմնական ապահովագրավճարի նկատմամբ կիրառելով նվազագույն ռիսկային գործակիցները, որի արդյունքում այն կազմում է 21.841 ՀՀ դրամ:

Առավելագույն բազային ապահովագրավճարի չափը ստացվում է կատարված հաշվարկներով ստացված առավելագույն հիմնական ապահովագրավճարի նկատմամբ կիրառելով ռիսկային գործակիցների հնարավոր առավելագույն համակցությունը, որի արդյունքում այն կազմում է 133.206 ՀՀ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---